Ռուսաստանում 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ նոր թղթադրամներ են ներկայացրել
Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան եւ «Գոզնակ»–ի գլխավոր տնօրեն Արկադի Տրաչուկը Ռուսաստանում 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ նոր թղթադրամներ են ներկայացրել, հայտնում է Gazeta–ն։
«Այսօր մենք ներկայացնում ենք Ռուսաստանի բանկի նոր թղթադրամները՝ 200 եւ 2000 ռուբլի»,– ասել է նա։
Հաղորդվում է, որ սա 2006 թվականից հետո թղթադրամների առաջին թարմացումն է։
Թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն այս տարվա հոկտեմբերին։