Այսօր՝ 06 փետրվարի 2023թ., 00:00
Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի 22-ամյա որդին է Երկրաշարժ` Բավրայի մոտ. այն զգացվել է Շիրակի մարզում Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Ադրբեջանի հետ փոխանակման հնարավորությունը․ քաղաքագետ Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում «Փյունիկը» Թուրքիայում հաղթեց 4:0 հաշվով Մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեր արիությամբ և անկոտրում հավատքով. Սուրբ Սարգսի տոնի առթիվ զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Յոթ Վերք այցելելու մասին ԱՄՆ-ը չինական աերոստատ է խոցել Փաշինյանն ու յուրայինները՝ կոռուպցիայի ծագող աստղեր Ո՞ւմ և ինչպե՞ս են կողոպտել Համբարձում Մաթևոսյանի ազգականն ու նրա 3 ընկերները, որքա՞ն գումար են տարել Փաշինյանին այսօր չի հաջողվե՞լ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցել Ի՞նչն է խանգարում Գուրգեն Արսենյանին շփման երեկո անցկացնել Փաշինյանի և ողջ ՔՊ-ի հետ «Ասաց՝ որդիդ Բաքվի բանտում է». զոհված զինծառայողի մորից 7 հազար դոլար են կորզել՝ խոստանալով վերադարձնել որդուն (տեսանյութ) Արցախում շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական 3 ծրագիր է իրականացվելու Միքայել Սրբազանի խոսքը աղավաղելու փոխարեն, արժեր փորձել այն խորապես հասկանալ ու հետևություններ անել․ Գևորգ Դանիելյան Մանիպուլյացիա, կամ հուզականություն. Կարեն Ճշմարիտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 բուժառու ԵՊՀ նախկին ռեկտորի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Օրվա հանդիպումները 16 տարի իտալական իշխանություններից թաքնվող մաֆիայի պարագլուխը շեֆ-խոհարար էր աշխատում Ֆրանսիայի պիցցերիայում Իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են. Բայդեն (տեսանյութ) Ստեփանակերտում վառարան եւ վառելափայտ են տրամադրում բնակիչներին Տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա. Գևորգ Դանիելյան Բայց ես ձեզ իրական պատճառը կասեմ․ մարդիկ հոգու խորքում ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ Թուրքիան կարտադրի և՛ տանկեր, և՛ ինքնաթիռներ․ Աքար Սա արարատնենց ապագան ա Բայդենն առաջարկել է խաղաղության դիմաց Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը տալ ՌԴ-ին Օկուպացիայի մասին և՛ Լավրովի երեկվա, և՛բոլորի հայտարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ․ Գյուլումյան Փաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության. Սուրեն Պարսյան Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց․ Արսեն Բաբայան Մենք կարող ենք շրջել Պրահայի պայմանագիրը, որը մշտապես մեր դեմ է օգտագործվում. Սուրեն Զոլյան Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան բանակի մասին. նա խաբել է. մաս 162 Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում, որը հիմք է, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի նրա լիազորությունները․ Սոս Հակոբյան ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին Նիկոլը դավաճանների նոր խմբաքանակ է պատրաստել․ պահեստազորի գնդապետ (տեսանյութ) Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը... Թուրք վերլուծաբանը ուղիղ եթերում կտրել է եղունգները Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործերով որոշում կայացնելու «Սեւ ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան Ինչո՞ւ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի․ Նաիրա Կարապետյան Կաչաչատ Բունդին ՀՀ նախագահի դեմ հայց է ներկայացրել Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարս ավտոճանապարհը փակ է Աննան ու Նիկոլը բռնաբարում են հայակական սպորտը․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ) «Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը». Տիգրան Աբրահամյան Անօրինականությունը նոր անօրինականություններ է ծնելու ՍԴ-ում․ Գագիկ Համբարյան 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար Մահվան թվերով առաջատար ենք
Հարցում

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան - խմբ) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:


Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:

Երևանի քաղաքապետարանի ու ՍԱՆԻԹԵՔ ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը:

Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3.002.486.270 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan