Այսօր՝ 08 փետրվարի 2023թ., 00:00
Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է Արամ Ա. վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը ԱԺ-ում շարունակվում է Ս. Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկումը Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք Աննա Վարդապետյանը խորհրդարան եկավ և գնաց գաղտնի մուտքերով. ինչու է խուսափում Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում. Սյունիքում, Շիրակում բուք է Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434–ի Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար ԻՊ-ի առնվազն 20 զինյալներ են փախել Սիրիայի բանտից երկրաշարժից հետո «Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Թուրքիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մորը եւ նրա 6 ամսական երեխային Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Աղմկահարույց հետաքննություն․ Ադրբեջանում հափշտակել են ՎԶԵԲ-ի միջոցները Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին Ինչպես են Երեւանում փորձել պայթեցնել բանկոմատը Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Թուրքիայում երկրաշարժից հետո տարբեր քաղաքներում թալան է սկսվել Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են Հալեպի Կիլիկյան վարժարանը լրջորեն տուժել է. տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանը Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել Չօգտագործվող զորանոցի օտարումը փորձում են ներկայացնել որպես ԶՈՒ–ին հասցված մեծ վնաս. ընդդիմադիր Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Դատախազը ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի. Խամոյան Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի իշխանության ժամանակ վաճառված 71 զորանոցի ցուցակը Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (տեսանյութ) ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան
Հարցում

«Սեպտեմբերյան շոկից հետո» որտե՞ղ է Քերոբյանը տեսել տնտեսության վերականգնումը

168.am-ը գրում է․ «Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»,- հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակումից հետո շտապեց հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որտեղի՞ց է էկոնոմիկայի նախարարը եզրակացրել, որ տնտեսությունը սեպտեմբերյան շոկից հետո վերականգնվել է, երբ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը ոչ միայն չի աճել, այլև նվազել է։

Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը 2 տոկոսով ավելի ցածր է եղել, քան սեպտեմբերին։

Մի՞թե սա «սեպտեմբերյան շոկից հետո» տնտեսության վերականգնում է, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը։

Այս տարի որևէ ժամանակահատվածում, տնտեսական ակտիվությունը նախորդ ամսից ավելի ցածր չի եղել։ Նույնիսկ սեպտեմբերին, երբ նախարարի կարծիքով, տնտեսությունը եղել է շոկի մեջ, ակտիվությունն ավելի բարձր էր, քան օգոստոսին. 8,9 տոկոսանոց աճ էր գրանցվել։

Մինչդեռ՝ հոկտեմբերին ակտիվությունը սեպտեմբերից ցածր է եղել ու դա էկոնոմիկայի նախարարը վերականգնում է համարում։ Այնինչ՝ վերականգնվող տնտեսության ակտիվությունը չէր կարող ավելի ցածր լինել, քան նախորդ ամսին էր։

Բայց այն, ինչ ասում է էկոնոմիկայի նախարարը, պետք չէ շատ զարմանալ։ Առաջին անգամը չէ, որ նա այսպիսի փայլատակումներ է ունենում։ Օրինակներ շատ կան, թեև դրանց այլևս անդրադառնալու իմաստը չկա։

Հոկտեմբերի տնտեսական ակտիվության անկման վրա ազդեցություն է ունեցել տնտեսության այն ճյուղերից մեկը, որն այս տարի եղել է տնտեսական աճի շարժիչ ուժերից։ Խոսքն առևտրի մասին է։

Ներքին առևտրի ծավալը հոկտեմբերին կրճատվել է ու դրա հետևանքով տեղի է ունեցել տնտեսական ակտիվության անկում։ Առևտրի շրջանառությունն այդ ամսին նվազել է 1,9 տոկոսով, ինչը մյուս ոլորտներում տեղի ունեցած անգամ աճերի պայմաններում հանգեցրել է տնտեսական ակտիվության անկման։ Առևտուրը հոկտեմբերին կրճատվել է այն պարագայում, երբ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո մեծ թվով քաղաքացիներ այդ երկրից տեղափոխվեցին Հայաստան։ Եթե դա էլ չլիներ՝ առևտրի անկումը շատ ավելի մեծ ծավալների կհասներ։

Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե առևտուրն ինչպիսի էական ազդեցություն ունի մեր տնտեսության աճի վրա։ Նույնիսկ ծառայության 4,4 և արդյունաբերության 5,2 տոկոսանոց աճը բավարար չի եղել տնտեսական ակտիվության անկումը կասեցնելու համար։

Իսկ այն, որ նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է, ոչ այնքան այս տարվա զարգացումների, որքան անցած տարվա ցածր բազայի հետ է կապված։ Դա տնտեսության վերականգնման հետ կապ չունի։ Նախարարի ասած՝ «սեպտեմբերյան շոկից հետո» տնտեսության ջերմաստիճանը մի բան էլ բարձրացել է։ Տնտեսության զարգացումների առումով հոկտեմբերն ավելի պասիվ է եղել, քան սեպտեմբերը։

Տարեսկզբի 10 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվությունը Հայաստանում այնուհանդերձ շարունակել է բարձր մնալ՝ 14,5 տոկոս։ Ամենաակտիվը կրկին ծառայությունների ոլորտն է, որտեղ աճը հասել է 27,9 տոկոսի։

Հայտնի է, որ ծառայությունների ճյուղում արձանագրվող բարձր աճերը մեծապես կապված են արտաքին պահանջարկի և հատկապես ֆինանսական համակարգում տեղի ունեցող կապիտալի տեղաշարժերի հետ։

Տարեսկզբի 10 ամսում ներքին առևտուրն ավելացել է 15,5 տոկոսով։ Բայց դա հիմնականում մեծածախ առևտրի աճի հետ է կապված։ Մանրածախում աճը հազիվ 2-2,5 տոկոսի սահմաններում է։ Դա էլ գերազանցապես ապրանքների գների համատարած բարձրացման ազդեցությունն է։

Փոխարենը՝ «ծաղկում» է արտաքին առևտուրը՝ ներմուծման-արտահանման հաշվին։ Դրսից շարունակում է մեծ քանակությամբ ապրանքներ ներմուծվել Հայաստան ու արտահանման անվան տակ մատակարարվել այլ երկրներ։ Սրանից թեև մեր տնտեսությունը գրեթե չի շահում, շահում են հիմնականում որոշ անհատներ, բայց այն էական ազդեցություն է թողնում ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ ընդհանրապես տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Այն բարձր աճերը, որոնք գրանցում ենք այս տարի, մեծապես պայմանավորված են նաև սրանով։

Այնտեղ ենք հասել, որ կառավարությունը սկսել է պետական մակարդակով խրախուսել ներմուծման-արտահանման այս արհեստական աճերը։ Օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել հատուկ որոշ ներմուծող-արտահանողների համար՝ պետական բյուջե վճարած հարկերի մի մասը հետ վերադարձնելու համար։

Հիմա, երբ նրանք ապրանքները ներմուծում են Հայաստան, հետո արտահանում այլ երկրներ, մեկ անգամ Հայաստանի սահմանին են հարկ վճարում, մեկ անգամ՝ այն երկրի, որտեղ վերարտահանում են իրականացնում։ Դա ներմուծող-արտահանողի ֆինանսական ռիսկն է և բացարձակ կապ չունի պետության հետ։ Բայց կառավարությունը որոշել է, որ այդ բեռը պետք է կիսի նրա հետ։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսում են վերարտահանվող ապրանքների դեպքում Հայաստանի սահմանին վճարած հարկերի մի մասը հետ վերադարձնել։

Վերադարձի չափերն էլ թողել են կառավարության հայեցողությանը։ Կառավարությունը պիտի որոշի, թե վճարած հարկերի ո՞ր մասն է վերադարձնելու։

Հատկանշական է, որ այս արտոնությունը պարտրաստվում են տալ ոչ թե բոլորին, այլ առանձին ապրանքներ, ասենք՝ ծխախոտ, ներմուծող-արտահանողներին։ Թե դա հատուկ ո՞ւմ համար են անում և պետական բյուջեի միջոցների հաշվին ո՞ւմ բիզնեսն են ուզում խթանել, կերևա հետագայում։

Ներմուծում-արտահանում այս շղթայում արտաքին առևտուրը «ծաղկում» է։ Ապրանքների ներմուծումը Հայաստան, 10 ամիսների տվյալներով, հասել է 6,8 մլրդ դոլարի։ Անցած տարվա 10 ամսին 4,1 միլիարդ էր, տարեկանը՝ 5,3 միլիարդ։

Այս տարվա 10 ամսում նախորդ տարվա տարեկան ցուցանիշն արդեն գերազանցել ենք 1,5 միլիարդով, 10 ամսվանը՝ 2,7 մլրդ դոլարով։ Աճն անցած տարվա նկատմամբ կազմել է ավելի քան 63 տոկոս։

Կա՞ մարդ, ով կարծում է, թե Հայաստանում այս տարի 2,7 մլրդ դոլարով ավելի շատ ներմուծվող ապրանք է սպառվել, քան սպառվել էր անցած տարի։ Դրանք այն ներմուծումներն են, որոնք վերարտահանվել են այլ երկրներ։ Բայց մեծ հաշվով, դա մեր տնտեսության հետ առնչություն չունի. ներմուծման նույնիսկ 2,7 մլրդ դոլար աճի պայմաններում՝ արտահանումն ավելացել է 1,7 միլիարդով։ Այն պարագայում, երբ ներմուծման աճը կապված է եղել հիմնականում վերարտահանումների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan