Ինչու են գներն աճում, եւ ինչու է լռում ժողովուրդը
Ասել, որ վերջին շրջանում նկատվող թանկացումները խայտառակություն են՝ նշանակում է ոչինչ չասել: Որեւէ առողջ տրամաբանություն չկա կարագի թանկացման մեջ: Կարագի համաշխարհային շուկա, որպես այդպիսին գոյություն չունի, որ ոմանք հղում են անում այդ շուկայի թանկացումներին:
Ոչ Հունաստանի, ոչ Գերմանիայի, ոչ ԱՄՆ-ի խանութներում վերջին օրերին կարագը չի թանկացել: Թանկացում չի եղել նաեւ Թուրքիայում եւ Իրանում:
Շատ շուտով կթանկանա ամեն ինչ, ինչը կապված է կարագի հետ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ ինչու թանկացա՞վ բենզինը: Ինչ կապի ունի հայաստանյան բենզինի շուկան Իրաքի, Քրդստանի կամ այլ համաշխարհային երեւույթների հետ: Ոչ մի կապ: Իսկ հիմա մեզ ուզում են բացատրել, թե բա Քրդստանի հանրաքվեն ազդեց հայաստանյան բենզինի գների հետ: Այս ամենը եթե այսքան տխուր եւ ողբերգական չլիներ, ապա կարելի էր մի լավ ծիծաղել:
Հիմա շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է լռում ժողովուրդը: Իսկ ժողովուրդ կոչվածը լռում է մի քանի լուրջ պատճառով: Ամենագլխավոր պատճառն այն է, որ նա հասկանում է, որ ապրիլին տասը հազարով ծախվելուց հետո բարոյական իրավունք չունի դժգոհել ՀՀԿ-ից եւ նրա ղեկավարությամբ տեղի ունեցող եւ ոչ մի երեւույթից: Ժողովուրդն ամոթից լռում է:
Մյուս պատճառն էլ այն է, որ չկա ժողովրդին առաջնորդող ուժ, եւ վերջին հաշվով Հայաստանում չկան արհմիություններ:
Այս իրավիճակում դեռ կարելի է գոհ լինել, որ միսը, կարագը, բենզինն այսքան թանկացան, եւ ոչ թե ավելի շատ:
Top-News.am