Transparency International–ը Եվրոպայի խորհրդին կոչ է անում Ադրբեջանում փողերի լվացման հետ կապված քայլեր ձեռնարկել
Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել կոշտ հակակոռուպցիոն միջոցներ, այդ թվում՝ պատժամիջոցներ ձեռնարկել ԵԽԽՎ կոռումպացված անդամների նկատմամբ, որպեսզի վերականգնեն Վեհաժողովի նկատմամբ վստահությունը նախագահի հրաժարականի ֆոնին։
Transparency International–ը ողջունում է այս շաբաթ պլանավորված ԵԽԽՎ քվեարկությունը, որն ամրապնդում է կաշառակերության դեմ պայքարի կանոնները, սակայն կազմակերպությանը կոչ է անում արագ զբաղվել արդեն եղած մեղադրանքներով։
Կազմակերպության հայտարարության մեջ վկայակոչվում է վերջերս հրապարակված հետաքննությունը, որի համաձայն՝ ԵԽԽՎ ներկա անդամները միջոցներ են ստացել արտասահմանում Ադրբեջանի վարկանիշի բարձրացման համար աշխատանքի դիմաց։
«ԵԽԽՎ ներկա եւ նախկին անդամների նկատմամբ, որոնք Ադրբեջանից ֆինանսական աջակցություն են ստացել, պետք է հետաքննություն անցկացվի, եւ վերջին հաշվով նրանցով պետք է զբաղվեն իրենց երկրների իշխանությունները»,– ասել է Transparency International–ի ղեկավար տնօրեն Պատրիսիա Մորեյրան։
Կազմակերպությունը ենթադրում է, որ հետաքննության մեջ հիշատակված երկրներում պետք է սկսեն սեփական հետաքննությունը վարել քաղաքական կոռուպցիայի դեմ։
Transparency International–ը նաեւ կոչ է անում Եվրոպայի խորհրդին հետաքննությունների մշտապես գործող գրասենյակ ստեղծել՝ որպես ապագա փողերի լվացման եւ կաշառակերության բացահայտման արդյունավետ մեխանիզմ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am