Թուրքիայի դատախազությունը մինչև 15 տարվա ազատազրկում է պահանջում իրավապաշտպանների համար
Թուրքիայի դատախազությունը մինչև 15 տարվա ազատազրկում է պահանջել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական մասնաճյուղի մի շարք ներկայացուցիչների՝ ներառյալ ղեկավար Իդիլ Էսերի համար:
Amnesty International-ի Եվրոպայի գծով տնօրեն Ջոն Դալհուսենը սուր քննադատության է արժանացրել Թուրքիայի դատախազության այս որոշումը՝ այն անվանելով «կեղծ մեղադրանք»:
Թուրքիայում հայտնի իրավապաշտպանները մեղադրվում են զինված խմբավորման օգնություն ցուցաբերելու համար, որի նպատակն էր «երկրում քաոս տարածելը»: Մեղադրվողների մեջ են նաև Գերմանիայի մեկ քաղաքացի ու Շվեդիայի մեկ քաղաքացի: