Թաիլանդում հրդեհի հետեւանքով գիշերային ակումբում մահացել է 13 մարդ

13 մարդ զոհվել եւ 35 մարդ վիրավորվել է Թաիլանդի Չոնբուրի նահանգում (մայրաքաղաք Բանգկոկից հարավ-արեւելք), գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետեւանքով, տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ հրդեհը Mountain B գիշերային ակումբում սկսվել է գիշերը ժամը 1.00-ին։ Նախնական տվյալներով՝ մահացածների մեջ օտարերկրացիներ չկան։