Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։