Էրդողանը մեկնում է Իրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)՝ հանդիպելու նախագահ Հասան Ռուհանիի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցը, հանդիպմանը քննարկվելու է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի հարցը, որին դեմ էին եղել Թուրքիան և Իրանը:
Կողմերը կխոսեն նաև Սիրիայում ստեղծված անվտանգության գոտու հարցերի շուրջ: Այժմ Իրանը և Թուրքիան ունեն նախնական համաձայնություն, որով 500 թուրք զինվոր պետք է տեղակայվի Սիրիայի Իդլիբ քաղաքի հյուսիսային հատվածում, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել: Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկելու են նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու խնդիրը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նշյալ հարցերը մի քանի օր առաջ քննարկվել էին նաև Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ընդգծվում է, որ Էրդողանը Ռուհանիին կիրազեկի, թե ինչ հարցեր են քննարկվել Անկարայում Պուտինի հետ:
Աղբյուրը նշում է, որ Իդլիբում բացի Թուրքիայից կտեղակայվեն ևս 2 երկրի զինված ուժեր, որոնց անունները չի հրապարակվում:
Էրդողանը հոկտեմբերի 9-10 ընկած ժամանակահատվածում կլինի Ուկրաինայում, իսկ 10-11-ին՝ Սերբիայում:
Աղբյուր` Ermenihaber.am