Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, 527 վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 527 տուժած, տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին շտապել մոտակա հիվանդանոցներ և արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:
Հայտնի է, որ 527 վիրավորներից 150-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է: