Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նևադայի շերիֆին:
CNN-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է: Նա Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքն է:
Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունը հայտնաբերել է կնոջը, որը, տեղեկությունների համաձայն, ուղեկցել է համերգի այցելուների վրա կրակ բացած տղամարդուն:
Ավելի վաղ հաղորդվել է 20 զոհի և 100 վիրավորի մասին:
Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում, որտեղից նա կրակ է բացել համերգի հանդիսատեսի վրա: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է:
Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում: