Փայլանը անդրադարձել է ռասիստական գրառմանը
Իրաքի Քուրիդստանում անցկացված հանրաքվեից հետո Թուրքիայի փողոցներից մեկում փակցված պաստառի հետ կապված գրառում է արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Ատելության հանցանքի համար ճանապարհ բացող այս պաստառի համար հաշիվ պահանջելո՞ւ եք»։
Նշենք, որ Ստամբուլի փողոցներից մեկում փակցված պաստառի վրա գրված է. «Հրեա արմատներով Բարզանի։ Մենք գիտենք, թե դու ով ես։ Քո նպատակը ոչ թե Քուրդիստանն է, այլ մեծ Իսրայելը»։