«Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ կուտակում են»․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ կուտակում են։ Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ։
Մայիսը կարելի է համարել Արևմուտքի միամսյակ։
Նախ, անհաջող եռակողմ հանդիպում Բրյուսելում Ալիևի մասնակցությամբ։ Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կցկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա, ի դեպ, ի գիտություն եվրամետներին։
Այնուհետև ՀՀ Նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյա՞լ ես անում, թե» ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։