Երկրում իրապես իրավիճակ է փոխվել. Արթուր Վանեցյան
«Նրանք իրապես տագնապած են, խուճապի մեջ են: Իրավիճակ է երկրում փոխվել. երբ երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում և այլն, մեր քաղաքացիները, որոնք փաստացի երթի մեջ չեն կամ հանրահավաքի չեն մասնակցում, ողջունում են մեզ: Հիմա մենք, արդեն 2.5-3 ժամ է՝ փակել ենք Բաղրամյան պողոտան, երբ շարժվենք, կտեսնեք, որ այնտեղ կանգնած և սպասող մարդիկ ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են»,- անդրադառնալով իշխանությունների կողմից ընդդիմության ակցիաների հանդեպ հանրային տրամադրությունների մասին հայտարարություններին՝ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: