ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը չի փոխվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի բառերը, թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել։
«Ես փոփոխությունների մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Բայց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը եւ մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,– ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել էր լուծարել Պետդեպի 30 հատուկ դեսպանների, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի եւ Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ Մինսկի խմբում։