Սեւանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը կտտանքների են ենթարկում աշակերտներին եւ ուսուցիչներին
Այս թեմայով
Սեւանում -7 աստիճան է, բայց այն զգացվում է -14: Այս պայմաններում Սեւան քաղաքի եւ Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը որոշել է կտտանքի ենթարկել աշակերտներին եւ ուսուցիչներին:
Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, երեւանյան ղեկավարության մոտ միավորներ հավաքելու համար, որոշել են անտեսել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հորդորը՝ դասաժամերը կրճատել, եւ շարունակում են հրահանգել 45 րոպեանոց դասեր անցկացնել:
Քաղաքապետը եւ մարզպետը, կարծես թե, թքած ունեն, թե ցուրտ սենյակում նստելով տղաներն ու աղջիկներն ինչ հիվանդություններ կստանան:
Դասասենյակներում ջերմաստիճանը հազիվ հասնում է 11-12 աստիճանի, իսկ միջանցքներում այն մոտ է 0-ին:
Ավելորդ չէ նշել, որ դասասենյակները ջեռուցվում են վառարաններով:
Հարց՝ ով է պատասխան տալու երեխաներին կտտանքների եւ ուսուցիչներին փորձության ենթարկելու համար:
Վստահ ենք, որ կառավարության, իշխանությունների թիվ մեկ խնդիրը ժողովրդի եւ առաջին հերթին երեխաների անվտանգության ապահովումն է:
Top-News.am