Այսօր՝ 25 հունիսի 2022թ., 00:00
Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է Ես շատ հուզված եմ Հայաստանում գտնվելու համար, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է. ZAZ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով Եթե դա ասեր Դռիկ Խչոն կամ տրամվի պարկի Վարդուշը կարող ա հասկանայինք, բայց ասում ա ԲԴԽ նախագահը․ Պետրոսյան Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս Ավետիսյան Աշխարհի երկու երկրներ դարձել են նոր լրտեսական ծրագրի զոհ «Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է»․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը Նա արդեն 4 կիլոգրամ է. Սիրուշո Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են․ Լիլիթ Գալստյան «Լաչինի միջանցք» հասկացությունը դուրս է գալու. դա քաղաքականապես ձեռնտու է Ադրբեջանին. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Կրեմլը անդրադարձել է Մոլդովային եւ Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն Այսօր ժամը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան «Դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց»․ Արմեն Աշոտյան ՔԿ-ում որևէ անձ իրավասու չէ քրգործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ․ Արամ Օրբելյան Ավստրալիայի վարչապետը կայցելի Ֆրանսիա՝ խաթարված հարաբերությունները շտկելու համար Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, պոկվել ծառեր Վահագն Խաչատուրյանը հանձնում է Երևանը Ադրբեջանին (հանուն մանևրի)․ 7or.am ՀՀ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին եղել է ռուսական McDonald’s ռեստորանային ցանցը գնելու հավակնորդների թվում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում արժանացել են ջերմ ընդունելության Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ Երանի մեր վարչապետը դու լինեիր․ արցախցի կինը՝ Իշխան Սաղաթելյանին Ինչո՞ւ է Արևմուտքը բացում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման թեման․ Մոսկվան տրամադրված է գործել առանձին Պեսկովը մեկնաբանել է Չավուշօղլուի հայտարարությունը. Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել Բերձոր հանձնողը՝ Արցախն է հանձնում. հայտարարություն Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրելու պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք ԱՄՆ-ն 120 մլն դոլար կտա Հայաստանին՝ ժողովրդավար դառնալու համար Մեղավորները կկրեն իրենց պատիժը. Քերոբյանը՝ 26 միլիարդ դրամի չարաշահման մասին Ցավալի է, բայց մենք եռագույն դրոշը փոխարինել ենք սպիտակ դրոշով․ Վահե Հովհաննիսյան Ալբանիայի վարչապետը Ուկրաինային խորհուրդ է տվել պատրանքներ չունենալ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Իշխան Սաղաթելյանն արժանացել է «Տարվա քաղաքական գործիչ» կոչման Կրեմլը նշել է Ուկրաինայի համար խաղաղության պլանի կնքման պայմանները «5-րդ ալիք»-ի «Բառերէն»-ը՝ մշակութային լավագույն հաղորդում «Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում Փաստորեն, մարտից գնանկում է սկսվել, որը, չգիտես ինչու, ՀՀ քաղաքացին չի նկատում Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ թե՛ որպես դատավոր, թե՛ որպես ԲԴԽ նախագահ Փաշինյանը խաբել է. մաս 35. «Ժողովուրդ» Տխուր իրավիճակ Լարսում. լրացուցիչ անցակետը չի գործում. Armlur.am Նարեկ Մանթաշյանին 74 միավոր ինսուլին է պետք, այն անհամատեղելի է կալանքի հետ. փաստաբան Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը Սթոլթենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ» Ի՞նչպես կարող են վնասել ատամներին առանց շաքարի ըմպելիքները 13 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Խաշոգջիի սպանության աղմուկից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա Էմբեր Հերդը որոշել է գիրք գրել Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին Մակրոնը կառավարություն ստեղծելու մասին բանակցություններ է վարել Լը Պենի եւ կոմունիստների հետ Ինչպիսին պետք է լինի պաղպաղակի իդեալական բաղադրությունը Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստ լինելու մասին Ալեգրին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Նեյմարին Օլգա Բուզովան պատմել է, թե ինչ է անելու դաջվածքների հետ, որոնք նվիրված են իր նախկին սիրելիներին Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետեւել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին Ադրբեջանում 44-օրյա պատերազմի 30 մասնակիցներ ինքնասպանություն են գործել՝ հաշմանդամության նպաստ չստանալու պատճառով ՀՀԿ–ից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելը եւ խմբակցությունում ստեղծված իրավիճակը Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է. Սուրեն Պարսյան Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը Դոլարի փոխարժեքը նվազել է եւ ավելի քան 4 դրամով. եվրոն էժանացել է մոտ 6 դրամով Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ինտերում» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը շուտով Մոսկվայում կկայանա Թուրքիայի եւ Ռուսաստանի զինվորականները հանդիպել են Մոսկվայում Վանեցյանը պատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրությա՞նը. «Հայրենիք» կուսակցությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են Անկարան հաստատել է, որ Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Կիեւի հետ հացահատիկի հարցերով հանդիպում տեղի կունենա ՀՖՖ Մանկապատանեկան գավաթի հաղթողները Հայտնի է երգիչ Պիեռ Նարցիսի մահվան պատճառը Ադրբեջանը եւ Ուզբեկստանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության մասին «Միսս Բրազիլիա-2018» մրցույթի 27-ամյա հաղթողը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո Ապարանում այսօր հուղարկավորել են կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանին եւ Տիգրան Հարությունյանին Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը. Զախարովա Մենք իրավունք չունենք չօգտագործել իմպիչմենտի գործիքը. Ագնեսա Խամոյան Twitter-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին միաձայն խորհուրդ է տվել հավանություն տալ Իլոն Մասկին ընկերության վաճառքին
Հարցում

Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ իշխանությունն Էդմոն Մարուքյանի շուրթերով հրապարակեց 6 կետանոց պատասխանը, որ հղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի: Մենք այդ կետերի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից:

Մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացվեցին Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին, բավարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:

Նախ, դժվար է ներկայացված կետերը փաստաթուղթ անվանել: Պարզապես զավեշտալի է, երբ պետության անունից նման մակարդակի արձագանք է լինում՝ սկսած կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Սա պարզապես խայտառակություն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարո՞ւմ է արդյոք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքվի կողմից ներկայացված այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դեպ, իրենց համաձայնությունը Հայաստանի իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով տվել էին, չեղավ հստակ արձագանք, ավելին՝ նման արձագանքի արդյունքում վերահաստատվեց այն պնդումը, որ այս իշխանությունները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով հարաբերությունների կարգավորման:

Այդ վեց կետերով, փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրավունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապես ուղղված էին Արցախից մեկընդմիշտ հրաժարվելուն, այս իշխանությունները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:

Ուշադրություն՝ ոչ մի խոսք արցախահայության ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի հստակեցվի՝ որպես արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիք, ճիշտ հակառակը:

Ակնհայտ է, որ Բաքվի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանությունների համար: Այն ծառայում է, այդ թվում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտվողական ժեստն է պարտության խորհրդանիշ դարձած այս իշխանությունների կողմից:

Ընդհանրապես, մեր երկրի դե ֆակտո իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պետություն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կա, այդպես էլ ներկայանում է աշխարհին ու այդպես էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պես: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք եք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞։ Դուք հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք հայտնվել, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում. ձեր տներում պատմության դասագիրք չկա՞, թերթեք՝ գուցե հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն եք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակավոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan