Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի
Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 21 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):