ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սարգսյանից եւ Ալիեւից սպասելիքներ ունի
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը երկու երկրներին կօգնի գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երեքշաբթի օրը լրագրողներին այս մասին ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը: Նրա խոսքերով ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած ԵԱՀԿ Մինսկի Խմբի հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցում է համանախագահների ջանքերին՝ նվազեցնելու լարվածությունը և աշխուժացնելու բանակցային գործընթացը»,-ասել է Ստեֆան Դուժարիկը ընդգծելով,- «Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ նախագահների մակարդակով պլանավորած գագաթաժողովը իր ներդրումը կունենա վստահության և կողմերի քաղաքական կամքի ամրապնդմանը՝ գտնելու համար չկարգավորված հարցերի խաղաղ և փոխզիջումային լուծումը»:
Նյու Յորքում անցած շաբաթ կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու հարցերը: Նյու Յորքում նաև համաձայնություն է ձեռք բերվել, որ համանախագահները հոկտեմբերին այցելեն տարածաշրջան: