Այսօր՝ 28 հունիսի 2022թ., 00:00
Ո՞վ եւ ինչպես է ուղղորդում գերիների ծնողներին Հուլիսի 1-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպումը Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Քերոբյանը ստել էր Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն» Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների. ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ Լարսը բաց է․ երթեւեկությունը վերականգնվել է Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը «Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու Նորից մեղադրանքներ ու հայհոյանքներ են թափելու Տիգրան Մեծի գլխին 130 տարի անց, դարձ ի շրջանս ւյուր Մոտեցել են Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու սահմանին Եթե իմ երկրի ղեկավարը դավաճանություն է արել, դա պետք է պարզվի. սա պարզ գրպանահատման դեպք չէ´. (տեսանյութ) ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին Այո իմ եղբայրը սպանության օրը եղել է ծեծի միջադեպի վայրում, բայց չի հարցաքննվել. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյան 30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին, բերքահավաքն էլ դադարացրել ենք. արտահանող ընկերության տնօրեն Վճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին «Ոնց ասեմ, այնպես էլ կքվեարկեն». Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ ինքն է որոշելու, թե ՔՊ-ն ոնց քվեարկի. կլինե՞ն անակնկալներ Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. Հայտարարությունը ստորագրած խմբագիրների թիվն անցել է 50-ից Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան «Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Զեյնալյանը՝ Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին ԼՂ հակամարտությունը լուծված չէ. Վահրամ Բալայան Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն․ Արթուր Ղազինյան Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան Դատարանը քնում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը (տեսանյութ) Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 30-ի Ղարաբաղի հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական միության կողմից. Էրդողանի խորհրդական Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը... Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից. Վահե Հովհաննիսյան Գագիկ Ջհանգիրյանին վիրահատում են Ինչպես են անվանակոչել Լևոնն ու Սիրուշոն իրենց դստերը Մեկ դոլարանոց գրիչ գողանալով`100 միլիոն դոլարի գողությունը քողարկելու վարպետությունը Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում. Զաքարյան Հայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը Դուխով ապարանցիներին կրակած Հայկն է` Ապարանի Գռզոյի հետ, բայց նա ազատության մեջ է Վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները․ Արսեն Բաբայան Այ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու գցես. ում է երգ ձոնել նախկին պատգամավորը Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում Չեմ վախենում ո՛չ ձեզանից, ո՛չ մեռնելուց. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին G7-ի երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումները Ամբոխավարություն, որ հակապետությունն է, պետականության թշնամին Տեսնես Ջհանգիրյանը ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (տեսանյութ) Ուզում եք ազատվել նախկինների արատավոր երեւույթերից, ուրեմն պետք է հեռացնել Փաշինյանին. էդգար Ղազարյան (տեսանյութ) Էս մարդը մինչև Նիկոլը վարձով էր ապրում, ո՞նց հարստացավ․․․ Զինվորական ծառայություն չանցած անձը շտապեց ԶՈՒ-ն տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր Ռուսական բանակը ռմբակոծել է Կիեւը Փոխմարզպետը Ապարանի սպանությունների հետ կապված հարցերի կեսից հեռախոսը անջատեց Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա Գրիչի գողը Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Զանգեզուրը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք․ Մանվել Եղիազարյան Նիկոլը գողացել է 4.000-ից ավել ջահելի կյանք
Հարցում

Բաքվի ցինիկ եւ լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար

Աշխարհաքաղաքականությունը մի կողմ, առանձին ազգերի, ժողովուրդների մտածողությունն ու հատկանիշները մի կողմ: Ադրբեջանցուն լավ ճանաչողները վստահ էին, որ Իլհամ Ալիեւը չի կարող իրեն զսպել, եւ չի կարող հերթական անգամ չկատարել Անկարայից եկող հրահանգները, եւ օգտվելով Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից, չի փորձի բարելավել դիրքերն Արցախում, միաժամանակ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին՝ դնելով նոր պահանջներ:

Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնորոշ այս գծի պատճառով շատ են տուժել, բայց եղել է, որ նաեւ շահել են: Տուժել են, երբ հակառակ կողմում միտք է եղել, համախմբված եւ վճռական գործողություններ, շահել են, երբ հակառակ կողմը ոչինչ չի արել կամ հույսը դրել է միայն այլ ուժերի, բայց ոչ իր վրա:

Այն, որ Արցախում մարտի 8-ից սկսած ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնհայտ էր: Բաքուն մի կրակոցով ցանկանում է երկու նախաստակ սպանել՝ Արցախը վերջնականապես զրկել հայ բնակչությունից, միաժամանակ դուրս մղել Հարավային Կովկասից Ռուսաստանին: Իհարկե, վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, որ այս գործողություններն ուղղորդվում են Անկարայից, իսկ նրանցն էլ այն կենտրոնից, որն այսօր խնդիր է դրել թուլացնել եւ խեղդել ռուսաստանյան պետությունը:

Ռուսաստանում այս ամենը հասկացան եւ հանդես եկան ավելի քան պարզ հայտարարությամբ, որն ուղղված էր եւ Բաքվին, եւ Անկարային: Կրեմլից ադրբեջանցիներին եւ թուրքերին մեսիջ ուղարկեցին. մենք քաջատեղյակ ենք, որ ձեր գործողություններն ուղղված են նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ:

Թուրքիան իր դեմքով խուսափում է Ռուսաստանի դեմ որեւէ գործողություն իրականացնելուց, անգամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, միաժամանակ Ադրբեջանին որպես գործիք օգտագործում՝ Մոսկվային հարվածելով թիկունքից:

Այս ամենը տեսնում են Մոսկվայում, եւ Ուկրաինայում պատերազմական գործողության ավարտից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն անպայման պետք է բացատրություններ տան, եւ ոչ միայն: Ու այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ դրանից ի՞նչ ենք շահելու մենք: Իհարկե, մենք կկարողանանք մեծ օգուտ քաղել, եթե Հայաստանում ունենանք իշխանություն, որը հանդես չի գա վախի դիրքերից, որը կհասկանա եւ կգիտակցի, թե որն է Հայաստանի իրական շահը, որը չի հրաժարվի Արցախից եւ նրա անվտանգության երաշխավորությունից, որը խաղաղության դարաշրջան չի բացի մի երկրի հետ, որը չի թաքցնում, որ իր նպատակն Արցախը ոչնչացումն է, վերացումը:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ոչ այնքան ուսումնասիրության է արժանի Արցախում կատարվող իրադարձությունների վերավերյալ ՌԴ պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության հայտարարությունները, որքան դրան հաջորդած ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը:

Ստիպելով Ադրբեջանին անել նման հայտարարություն, Թուրքիան պարզապես այրեց իր հովանավորյալ երկրին: Արդրբեջանը վառվեց:

Միայն այն, որ Ադրբեջանը համարձակվել է նման տոնով պատասխանել, անգամ դասեր տալ Կրեմլին, պաշտոնական Բաքվի համար ծանր, մեղմ ասած, ծանր հետեւանքներ են ունենալու, անկախ Արցախի խնդրից եւ հայ-ռուսաստանյան հարաբերություններից:

Ավելին, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ ոչ միայն պատասխանեց, հակադարձեց, դեմ դուրս եկավ Ռուսաստանին, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, կոչ անելով այլեւս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը, քանի որ այն այլեւս գոյություն չունի:

Դժվար է ասել, թե ինչ հաշվարկներով առաջնորդվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը գնալով այս քայլին, բայց այսքան ցինիկաբար, այսքան լկտիաբար ամբողջ աշխարհի առաջ հայտարարել, որ նպատակը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումն է, իր հայ բնիկ բնակչությամբ, առնվազն արկածախնդրություն էր:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մենք Ադրբեջանի հայտարարությունը պետք է բռնեինք եւ թափահարելով շարժվեինք առաջ: Մենք արդեն այս րոպեից, այս վայրկյանից պետք է Ուկրաինայով ամբողջովին տարված աշխարհին հանգամանորեն բացատրենք, թե որն է Ադրբեջանի նպատակը, օգտագործելով հենց նույն Ադրբեջանի վերոհիշյալ հայտարարությունը:

Ամփոփելով մեկ անգամ եւս ընդգծենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հանձնարարությամբ ոչ միայն դասեր տվեց, նկատողություն արեց Ռուսաստանին, այլ նաեւ նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ասաց՝ իմ նպատակը Արցախի հարցի լուծումը չէր եւ չէ, այլ Արցախի եւ այնտեղ ապրող հայ ժողովրդի բնջանջումը, հայկական բոլոր պատմաճարտարապետական կոթողների վերացումը կամ աղվանացումը:

Եթե մենք այս ամենից չօգտվենք, ուրեմն...

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan