Ալիեւը կորցրել է իրականության զգացումը եւ արդեն սպառնում է ՄԱԿ-ի անբիոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, որ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսը ավելի քան 25 տարի գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ»: Նրա խոսքերով՝ Հայաստանը անտեսում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված շրջաններից»: «Երբեմն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում, մեր դեպքում դրանք 24 տարի չեն իրականացվում: Սա երկակի մոտեցում է, սա անընդունելի է»,- դժգոհել է նա:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե «Հայաստանի ռազմական սադրանքները շարունակվեն, ապա Ադրբեջանը կպաշտպանի իր բնակիչներին»:
«Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ՄԱԿ-ում ասել է Իլհամ Ալիևը, հավանորեն մոռանալով, որ ադրբեջանական արկածախնդրության արդյունքում իր հիշատակած ապրիլին ադրբեջանցի էլիտային ստորաբաժանումը գլխովին ոչնչացվեց:
Ալիեւը մոռանում է նաեւ, որ սադրանքներն իրականացնում է հենց ինքը, եւ ոչ թե հայկական կողմը:
Եւ ամենացավալին այն է, որ Ալիեւը սպառնում է հարեւան երկրին ՄԱԿ-ի ամբիոնից, աշխարհի պետությունների ղեկավարների աչքի առաջ, եւ հույս ունի, որ այսքանից հետո անպատիժ է մնալու:
Top-News.am