Այսօր՝ 17 մայիսի 2022թ., 00:00
Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց. Գ. Մելոյան Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան Աջակցության ակցիաներ են քննարկվում Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում» Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել. բաժանմունքներում այլևս տեղ չկա. Իշխան Սաղաթելյան Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞ Կարմիրբերետավորները Սայաթ-Նովայից բերման են ենթարկում Հովհաննես Հարությունյանին եւ այլ ցուցարարների «Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի. դիմաց. ոստիկաններին միացան կարմիրբերետավորները Ոստիկանները, ցուցարարներին բերման ենթարկելով, բացում են Մաշտոցի պողոտան Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներով զոհված Արամ Թորոսյանի հորը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան Ոստիկանական բաժանմունքնեում տեղ չկա. Լեւոն Քոչարյանը լայվ է մտել Ոստիկանությունը խոչընդոտում է բեռնատարների մուտքը Երևան Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ «Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց Լեւոն Քոչարյանը «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար. Աննա Մկրտչյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները, ողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Իշխան Սաղաթելյան Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին (տեսանյութ) Այսքան պատահական չեն սխալվում․ Գարեգին Մելքոնյան (տեսանյութ) Հայաստանում ավտոմեքենայի ընթացքի նվազագույն արագության սահմանափակում գոյություն չունի Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում. հայտարարություն Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի Այսօրվա վայրագությունները վկայում են հետևյալի մասին Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը Հայտնի գործարարը՝ համաժողովրդական բողոքի ակցիաների մասին․ «Սա համազգային խնդիր է» (տեսանյութ) «Հայոց բանակն օտարինը չի». այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված պապիկը` զինվորներին Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների (տեսանյութ) Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արթուր Դավթյանը 4 օրով մեկնել է Եգիպտոս Ամո՛թ, սրիկա. ամերիկահայերը՝ Զարեհ Սինանյանին Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի Ոստիկանությունն անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողութուն իրականացրեց ավտոերթի մասնակիցների նկատմամբ․ Թադևոս Ավետիսյան Ինչո՞ւ պետք է ծերն իրավունք ունենա իմ հերոսին անպատվի ու մնա անպատիժ․ Սրապիոնյան Առաջին երեք քայլերը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Այս օրերին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց «պապիկ գործողությունը». Գեղամ Մանուկյան Լսե՛ք, ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի․ Արթուր Վանեցյան «Դիմադրություն» շարժման երթը՝ թռչնի թռիչքից Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են․ Իշխան Սաղաթելյան Բերետները բերման են ենթարկում վարորդներին՝ բիրտ ուժ կիրառելով հատկապես տարեցների նկատմամբ Ոստիկանները Արգավանդում ևս խոչընդոտում են ավտոերթին Երևանի երթևեկությունը կաթվածահար է. Արսեն Բաբայան Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել․ Գոհար Մելոյան Ոստիկանությունը կանգնեցրել է ավտոերթի մեքենաներից մեկի վարորդին. փողոցը պարալիզացվել է Ի՞նչ է լինելու շարժման հաղթանակից հետո. (տեսանյութ) Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից Տեղս չխոսե՛ս. ու՝ առանց բայց-ի․Պահանջ մեզ ամեն գնով «խաղաղություն» պարտադրողին Դիմադրության ավտոերթ. (տեսանյութ) Մյասնիկյան փողոցի երևեկությունը կաթվածահար է. Ոստիկանությունը հորդորում է արհեստական խցանում չստեղծել Հրազդան մարզադաշտի մոտից ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ավտոերթի մասնակիցներին Չորս ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող և Երևանի փողոցները. Տիգրան Վարդանյան Առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի այս երկրի հետ կատարվածի պատկերը ամբողջական չէր լինի․ Մարիա Զախարովա Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են. Էլինար Վարդանյան Այդ վեց սկզբունքներն ազգային խայտառակություն են. Արմեն Աշոտյան Ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին․ Արամ Վարդևանյան Դատարանը մերժել է ՀՅԴ-ական երիտասարդի կալանավորման միջնորդությունը Ֆինլանդիան նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը Այսօր, 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաք կլինի ԱՄՆ-ն բախվել է վերջին 50 տարվա «ամենաբարդ էներգետիկ ճգնաժամին». ամերիկացի փորձագետ Խոշոր հրդեհ Մեծամոր քաղաքում. փրկարարները տարահանել են 39 քաղաքացու Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արման Թաթոյան Նիկոլն ու Ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ․ Արթուր Ղազինյան
Հարցում

Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի

Hraparak.am-ը գրում է․

Արդեն երկար ժամանակ է, ինչ որոշ ապրանքների՝ հատկապես սննդամթերքի գներն ամենօրյա ռեժիմով բարձրանում են: Եթե որեւէ ապրանքի գինը մի քանի օր մնում է նույնը, ապա այն կա՛մ շատ փոքր պահանջարկ ունի, կա՛մ էլ հատային վաճառքի է․ ոչ թե գինն են բարձրացնում (հաց, կաթնամթերք…), այլ քաշն են փոքրացնում, յուղայնությունն իջեցնում: Գնաճն առաջին հերթին կապված է ջրի գնի, առաջիկայում սպասվող հոսանքի, գազի գների թանկացման հետ (ժողովրդին աստիճանաբար ընտելացնում են սպասվող թանկացումների հետ): Հատկապես նոր տարուց հետո բարձրացել է, օրինակ, լուցկու գինը՝ 80-100 դրամի փոխարեն տուփը դարձել է 200 դրամ (100 տոկոս աճ), բոլոր տիպի սուրճերի գինը բարձրացել է 200 դրամով՝ մոտ 10 տոկոս, ձեթը 1100-ի փոխարեն դարձել է 1350-1400 դրամ՝ թանկացել է մոտ 20 տոկոսով, եւ այսպես շարունակ: Կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ ապրանքների գները միջինում թանկացել են 15-20 տոկոսով, եւ եթե ընդունենք, որ մոտ 20 ապրանքի թանկացում է տեղի ունեցել, ապա ընդհանուր թանկացումը կազմում է 200-300 տոկոս, այսինքն՝ մարդկանց ծախսերը միայն սննդի մասով աճել են մոտ 200-300 տոկոսով, իսկ եկամուտները ոչ միայն չեն մնացել նույնը, այլեւ նվազել են եւ շուտով էլի կնվազեն՝ ջրի, հոսանքի, գազի գների աճի չափով, որը հանրագումարում կկազմի մոտ 15-20 տոկոս:

Մոտ ժամանակներս ոչ միայն աշխատավարձերի բարձրացման մասին խոսք գնալ չի կարող, այլեւ բավականին աշխատատեղեր կկրճատվեն (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Այնպես որ, հայտնի չէ, թե բնակչությունն այդ պայմաններում ինչով եւ ինչպես է ապրելու, որ չսովահարվի: Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ գների որոշակի աճ է արձանագրվում նաեւ ողջ աշխարհում, որը նշանակում է, որ դրսում ապրող մեր հայրենակիցների մոտ եւս հեշտ վիճակ չէ, եւ նրանք մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ավելացնել ուղարկվող գումարները, այլեւ, հավանաբար, պարտադրված կլինեն որոշ չափով նվազեցնել, ինչն էլ իր հերթին կհարվածի ժողովրդի գրպանին: Փաստորեն, բնակչությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա եկամուտները լավագույն դեպքում մնալու են նույնը, իսկ ծախսերն աճելու են 2-3 անգամ, եւ մնում է հասկանալ, թե այդ պայմաններում նրանք ինչպես պետք է դուրս գան այդ ծախսերի տակից:

Եթե այս ամենին գումարվեն նաեւ ուսման վարձերը եւ նմանատիպ այլ ծախսերի համար անհրաժեշտ գումարները, էլ ավելի կծանրանա բնակչության վիճակը: Այս ամենը պարզ թվաբանություն է, եւ որեւէ մեկն աշխարհում չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե ծախսերը եկամուտներին էապես գերազանցելու պարագայում մարդն ինչ հնարքով պետք է դրա տակից դուրս գա: Կարծում եմ, ցանկացած մեկը կասի, որ այդ խնդիրն ընդհանրապես լուծում չունի:

Փաստացի գալիս ենք մի հանգրվանի, որ բնակչության եկամուտները բացարձակ համարժեք չեն պահանջվող մինիմալ ծախսերին, եւ գնալով մեծանալու է եկամուտների եւ ծախսերի միջեւ եղած անջրպետը։ Եվ արդյունքում՝ եկամուտներ-ծախսեր համակարգը պայթելու է, ու բնակչությունն ուղղակիորեն կանգնելու է սովի առջեւ: Այս պարագայում բնակչությանը մնում է 2 ճանապարհ. մատնվում է սովի եւ գնում է ոչնչացման, երկրորդ՝ պետության կողմից ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, որպեսզի բնակչությանը դուրս բերի այս վտանգավոր վիճակից:

Բայց ասեմ, որ պետությունը ոչինչ անել չի կարող, քանզի ամեն ինչ մասնավորի ձեռքին է, եւ պետությունը չի կարող միջամտել շուկայական հարաբերությունների տրամաբանության ընթացքին: Խնդիրը հանգում է նրան, որ բնակչության այն հատվածը, որն զբաղվում է արտադրությամբ եւ ներմուծմամբ, հաշվի առնի, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, բնակչության մի ահռելի հատվածն աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, մյուս հատվածն աշխատանք չունի, երրորդը վարկերի տակ է, եւ այսպես շարունակ, ու այս պայմաններում մաքսիմալ խղճով մոտենա մարդկանց օրհասական վիճակին՝ չվազի մեծ եկամուտների ետեւից, բավարարվի նվազագույն շահույթով եւ հնարավորինս ցածր գներ սահմանի, որպեսզի բնակչությունը կարողանա գոյատեւել, եւ դարձյալ չավելանա արտագաղթը:

Կարծում եմ, սա Հայաստանում սովից խուսափելու միակ հնարավորությունն է, միակ իրատեսական բանաձեւը, հակառակ պարագայում ուղղակի բոլորս կմատնվենք սովահարության: Սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, որին պարտադիր պետք է լուծում տրվի: Այլ երկրների օգնության վրա բացարձակ պետք չէ հույս դնել, քանզի ունենք թարմ օրինակ, երբ հազարավոր մատղաշ զոհեր էինք ունենում, նույն աշխարհը, բացի դատարկ խոսքերից, ոչ մի իրատեսական օգնություն ցույց չտվեց: Այս եւ մյուս բոլոր հարցերը մենք պետք է լուծենք եւ երբեք հույս չդնենք ուրիշների վրա…

Մի բան միայն կարող եմ հավատացնել մեր հայրենակից ունեւորներին եւ բիզնեսմեններին. որքան կամեցող, գթառատ լինեք, խղճով վերաբերվեք ձեր չունեւոր հայրենակիցներին, այնքան Տերը ողորմած կլինի ձեր եւ ձեր ընտանիքների նկատմամբ եւ ճակատագրական պահերին նրանց կփրկի տարբեր վտանգներից…

Եթե կա փրկություն, ապա դրա միակ բանաձեւը սա է։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan