Դավոյանը բերել էր բուշլատը, որ նվիրեր առաջին պատահած զինվորին․ Հուսիկ Արա (տեսանյութ)
Դավոյանը շատ ծանր էր տանում այս պարտությունը՝ վերջին տարիների կատարվածը ասաց գրող, լրագրող Հուսիկ Արան մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա մի հուշ պատմեց․ «2016 թ-ի քառօրյա պատերազմից հետո գնացինք Արցախ մտավորականների մի խմբով։ Տարբեր փոքր խմբերով ամեն մեկս մի մարտական դիրք էինք գնում․ ես, Ռազմիկ Դավոյանը և Լուսիկ Ագուլեցին միասին էինք։ Ռազմիկ Դավոյանը բերել էր իր տաք բուշլատը, որ նվիրեր առաջին պատահած զինվորին, ասաց, որ դա Ղաաբաղյան առաջին պատերազմով է անցել, այդպես նվիրեց։ Լավ հիշում եմ իր այդ ոգևորությունը մեր բանակով»,-ասաց նա։
Հուսիկ Արան նշեց, որ Դավոյանը շատ լուսավոր մարդ էր՝ շատ պայծառ հայացքով։