Ադրբեջանում շարունակում են «լրտես վհուկների որսը»
Սահմանամերձ գոտում լրտեսական ցանցի գործով հետաքննությունը շարունակվում է։ haqqin.az-ը հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Իլհար Մուսաեւը։
Նրա խոսքով՝ գործի առթիվ հետաքննությունը դեռ ավարտված չէ։ Հետաքննությունը վարում է Ադրբեջանի ռազմական դատախազությունը։
Հիշեցնենք․ խոսքը ակնհայտորեն շինծու «լրտեսական» գործի մասին է։ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ն, Պաշտպանության նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ «զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբը, նյութական շահերից ելնելով, դավաճանել է Ադրբեջանին՝ սերտորեն համագործակցել թշնամու հետախուզության հետ՝ թշնամական կողմին պարբերաբար փոխանցելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություն»։