Արևի վրա տեղի է ունեցել շաբաթվա ընթացքում 2-րդ հզոր բռնկումը (լուսանկար)
Երեկ Արևի վրա տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ հզոր բռնկումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հիմնվելով արբանյակից ստացված տվյալների վրա:
Նշվում է, որ բռնկումը գրանցվել է երեկոյան՝ Երևանի ժամանակով 18:00-19:00-ի սահմաններում: Բռնկմանը տրվել է ակտիվության բարձրագույն դասը՝ X:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 6-ին Արևի վրա տեղի է ունեցել դիտարկումների վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը: Հայտնի է, որ այն տեղի է ունեցել 2 արևային բծերի միաձուլման հետևանքով:
Սեպտեմբերի 6-ի բռնկումը
Սեպտեմբերի 7-ի բռնկումը