Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ ասեք՝ «ով ալարի, ոչ դալարի»․ պատգամավորը՝ նախարարին
«Գրքից մեջբերում եք անում է, ասացվածքներ էլ արեք՝ «ով ալարի, ոչ դալարի», «ով չաշխատի, նա չուտի», «աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «աշխատանքը կապիկին մարդ սարքեց»: Էկոնոմիկայի նախարար եք, եկեք հիմնավորեք տնտեսական լեզուներով», - ԱԺ-ում հայտարարեց Խաչատրյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրեն զարմացնում է, այն, որ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում ու ասում է՝ չի ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ։
Խաչատրյանի խոսքով՝ երբ խոսվում է քաղաքակիրթ աշխարհի մասին, պետք է գնալ քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:
«Զայրույթս, մտահոգությունս հետևյալն է՝ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում, բանակի պատրաստավծության մասին է խոսում, հիմա այդ մակարդակի իջնե՞նք, պարոն Քերոբյան», - ասաց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում;