Այսօր՝ 29 նոյեմբերի 2021թ., 00:00
«Թուրքիան էլ չի ուզու՞մ մեզ ոչնչացնել, որ մտածում եք հայկական շուկան թուրքականի համար բացելու ուղղությամբ». Վահրամ Միրաքյան Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն» ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող ազդեցություն չթողել Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան Ինչպիսին պետք է լինի մեր ցավը. Եթե ցավը դադարեց, երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը, ուստի պիտի սովորենք ապրել ցավով. Աշոտյան Պոչետինո․ Ռամոսը կարող է իր գիտելիքներով, արժանիքներով հարստացնել թիմը Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը Թուրքիայի իշխանությունները կհամարեն տնտեսությունը կառավարելու դեմ քննադատությունը որպես «ազգային անվտանգության խնդիր» Նոր Զելանդիայում պատգամավորը հեծանիվով գնացել է հիվանդանոց ծննդաբերելու համար Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը Բլուզներ, որոնք Ձեզ կծառայեն ոչ մեկ սեզոն Արդարադատության վերականգման պահանջով վաղը բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց. «Առուշ Առուշանյան» դաշինք Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին Էրդողանը կարգադրել է հետաքննել տարադրամի նկատմամբ «հնարավոր մանիպուլյացիաները» Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով կգումարվի Իրանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հայտնի է դարձել Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թուրքմենստանի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով Թոմաս Մյուլեր․ Ռոբերտ Լեւանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը» եւ վերջ Ռուսաստանում թշնամիներին հետեւող քար են ստեղծել Եվրոպայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ընդունելու խնդիրը քաղաքական է. Հունգարիայի ԱԳՆ Շաքարախտ. Բարձր շաքարի 5 մաշկային ախտանիշներ Թուրքիան էլ չի ուզու՞մ մեզ ոչնչացնել, որ մտածում եք հայկական շուկան թուրքականի համար բացելու ուղղությամբ. գործարար «Բենֆիկայի» նախագահ․ Ափսոսում եմ տեղի ունեցածի համար, սա սեւ էջ է պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ Էբրահիմ Ռայիսիսն կհանդիպի Թուրքմենստանի նախագահի հետ Ու՞մ հետ չի պատահում․ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել Ղազախստանում ոչ սթափ ելույթի համար Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․ Մահացել է Ալեքսանդր Գրադսկին Անհնար է՝ ադրբեջանական մեքենան անցնի ՀՀ-ի տարածքով ու Հայաստանն ապահովի դրա անվտանգությունը․Դավիթ Շահնազարյան Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Կորոնավիրուսից մահացել է «Սիրունիկը» կուլտային ֆիլմի դերասանը Անվանվել են կոտրելու համար խոցելի Samsung-ի սմարթֆոնները Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ. Նաիրա Կարապետյան Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետ FBI-ը զբաղվում է Սան Ֆրանցիսկոյում ադրբեջանական վանդալիզմի ենթարկված հայկական եկեղեցու ու վարժարանի գործով ԱՀԿ-ն հայտնել է, որ ՊՇՌ թեստերը ճանաչում են կորոնավիրուսի նոր շտամը Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր Mash. պրոդյուսեր Ռուդինշտեյնին շտապ վիրահատել են Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից. Աշոտյան Ալիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա 9 միլիոն եվրո Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ. Տիգրան Աբրահամյան Ստեղծվել է էկրան ապագայի սմարթֆոնների համար Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին. հանդիպում ենք Հանրապետության հրապարակում. Հովսեփյան Կարմիր Խաչը կոչ է արել մարդկայնորեն վերաբերվել լեհ-բելառուսական սահմանին գտնվող միգրանտներին Ոչ մի թուղթ չի զսպելու Բաքվի բռնապետին. Այդ թղթերը ժամանակ է տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար. Ոսկանյան Մահացել է բրոդվեյյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը Չինաստանը հաջողությամբ արձակել է Zhongxing-1D արբանյակը «Յուվենտուսի» նախագահն ու փոխնախագահը մեղադրվում են խարդախության մեջ Ճապոնիայի վարչապետը թույլ է տվել հակառակորդի հենակետերին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը Մի քանի պայթյուն է որոտացել Ձերժինսկ քաղաքի զինամթերքի գործարանում ԶԼՄ. Կոսովոյում ավտոբուսում երեք մարդու սպանած երիտասարդը հարձակում է գործել վրեժից ելնելով Երկու հեռախոսահամար. ում է զանգահարում եւ ում զանգերին է միշտ պատասխանում Եղիսաբեթ II-ը Ռուսաստանը եւ Չինաստանը տարբեր գաղափարախոսություններ ունեցող երկրների խաղաղ գոյակցության կոչ են արել Դի Մարիա․ Մեսին տարբերվում է մյուսներից, նա միշտ պետք է լինի խաղադաշտում Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան Հուսով եմ` մենք աշխատանքի ավարտական փուլ կմտնենք. Պուտին Ալիեւ. մենք հայկական կողմին առաջարկել ենք սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ Յուրգեն Կլոպ. Ցավոք, գերազանց մարզիչ է գալիս Անգլիա Կապիտուլյանտը ոչ մի բառ չասաց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին. Շարմազանով Փաշինյանն անկախության դեմ ներկայացող քաղաքական էլիտայի ամենավառ ներկայացուցիչն է. փորձագետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային Այս մարդը ՀՀ տարածքի հետ վարվում է սեփական բոստանի պես՝ ում ինչքան պետք է, տալիս է. Մենուա Սողոմոնյան Իսրայելն «արտակարգ դրության եզրին» է կորոնավիրուսի նոր տարբերակի պատճառով Հոսպիտալացվել է Ալեքսանդր Գրադսկին Պրեմիեր լիգա. «Սեւանը» չի ներկայացել ԲԿՄԱ-ի դեմ խաղին Աֆրիկյան երկրներում Չինաստանի ուղղակի ներդրումները գերազանցել են 43 մլրդ դոլարը Հայաստանը պետք է գնահատի իրեն մեկնած խաղաղության ձեռքը. Էրդողան Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել Պայմանավորվածություն ենք ձեռքբերում հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ուղղությամբ. Պուտին Շվեդիայում տղամարդն IKEA է վերադարձել կահույք, որը ձեռք է բերել 1965-ին Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է անվանվել, քան երբեւէ համավարակի ընթացքում Պուտին․ մեր բոլոր ջանքերի նպատակը տարածաշրջանի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է Նիկոլաս Մադուրոն Ֆիդել Կաստրոյի մահվան տարելիցի կապակցությամբ այցելել է Կուբա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ
Հարցում

Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ

Բոլորին է հայտնի, որ Հայաստանից արտագաղթի պատճառները հիմնականում տնտեսական բնույթ են կրել: Բնակչության զանգվածային արտահոսքի առաջին ալիքն ընկավ «մութ ու ցուրտ» 90-ականներին։ Հետո հետագա «նորմալ» տարիներին այդ գործընթացը նկատելիորեն դանդաղեց։

Վաղուց իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ արտագաղթողների ավելի քան 72%-ը նշել է հեռանալու հետեւյալ պատճառները՝ աշխատանքի բացակայություն կամ հայրենիքում արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ եկամուտների անբավարարություն։ Սա հիմնական գործոնն է: Կան նաեւ արտագաղթի երկրորդական պատճառներ։ Ասենք «ընտանիքի վերամիավորում»։

Իհարկե, յուրաքանչյուր հարցման մեջ սուբյեկտիվություն կա՝ մարդկային գործոնով պայմանավորված։ Օրինակ, ասենք, արտագաղթի վերը նշված պատճառներից մեկը ընտանիքների վերամիավորումն է: Սակայն ընտանիքները «ինչ-ինչ պատճառներով» վերամիավորվում են ոչ թե Հայաստանում, այլ օտար երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ արտագաղթողների կյանքի որակն անհամեմատ ավելի լավ է, քան հայրենիքում։ Այսինքն՝ տվյալ դեպքում գործում են սոցիալ-տնտեսական բնույթի գործոններ։

Արտագաղթի վերոնշյալ պատճառներին անցյալ տարվանից ավելացել է նորը, շատ ավելի ծանրը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները։ Սահմաններին չդադարող սադրանքները, մոտ ապագայի անորոշությունը ստիպում են շատերին ապրելու ապահով վայր փնտրել։ Այդ թվում` երկրի սահմաններից դուրս:

Պատահական չէ, որ ընթացիկ տարվա վերջին ամիսներին կտրուկ թռիչք է արձանագրվել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թվաքանակում։ Սա հստակ երեւում է ստորեւ բերված գրաֆիկից, որը ցույց է տալիս այս ցուցանիշի դինամիկան 2017-2021 թվականների հունվար-սեպտեմբերի համար։

Կատարվողի ամբողջական պատկերացման համար ամփոփենք 2017-2020 թվականների տարեկան ցուցանիշները, դրանց ավելացնենք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալները։ Արդյունքը բնակչության փոքր թվով մեր երկրի համար բառացիորեն աղետալի է՝ 141 000 մարդ, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։

Նկատենք, որ հաշվետու ինը ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների թիվը (ավելի քան 34,1 հազար մարդ) գերազանցել է մոտակա հետահայաց տարեկան ցուցանիշները։ Այսպես, առավելագույն մակարդակը դիտվել է անցյալ տարի՝ 30 500 մարդ։ Այսինքն՝ ընթացիկ տարվա համար այս ոլորտում արդեն վաղաժամ «հակառեկորդ» է սահմանվել։

Հաշվետու հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը փլուզված ԽՍՀՄ նախկին հանրապետությունների շարքում բացարձակ ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Այս վարկանիշով մեզնից առաջ են Ուկրաինան (293 000 մարդ), Տաջիկստանը (գրեթե 70 000 մարդ) եւ Ղազախստանը (36 000-ից պակաս մարդ)։ Սակայն, Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում (1,2% հունվար-սեպտեմբերին) «Ռուսաստանի քաղաքացիների» տեսակարար կշռով մենք վարկանիշում զբաղեցնում ենք ոչ պատվավոր 1-ին տեղը։

Ուկրաինայում եւ Ղազախստանում ռուսական սփյուռքը կազմում է բնակչության զգալի մասը, ինչով կարելի է բացատրել ցուցանիշի բարձր բացարձակ մակարդակը։ Ի տարբերություն նրանց, Հայաստանը մոնոէթնիկ երկիր է՝ հայերը միշտ էլ կազմել են բնակչության ճնշող մեծամասնությունը (այս տարվա սկզբին՝ ավելի քան 98%)։

Իրենց նախկին պատմական հայրենիք էթնիկ ռուսների վերադարձի գործընթացը, ինչը բնորոշ է նախկին խորհրդային հանրապետություններին, Հայաստանում տեղի ունեցավ դժվարին 90-ականներին: 1989 թվականին Հայաստանում ռուսների թվաքանակը հասել էր գրեթե 52 000-ի, իսկ 2010 թվականին՝ արդեն 12 000-ից պակաս: Հասկանալի է, որ իրենց պատմական հայրենիք վերադարձած էթնիկ ռուսների թիվը վերջին տասնամյակի եւ այս տարվա ընթացքում կլինի այս թվի սահմաններում: Այնպես որ, Ռուսաստանի քաղաքացիություն ճնշող մեծամասնությամբ ընդունել են Հայաստանի բնիկները։

Եզրակացությունը միանշանակ է՝ եթե մոտ ապագայում երկրում տիրող ծանր իրավիճակում հիմնավոր դրական տեղաշարժեր չլինեն, դա կարող է հանգեցնել արտագաղթի մասշտաբների հետագա ընդլայնման։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan