ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները կարող են տեղափոխվել Ադրբեջան՝ տուգանային հրապարակ․ Բաքուն ասել է, թե ինչպես պետք է վճարել տուգանքները
ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները կարող են տեղափոխվել Ադրբեջան՝ տուգանային հրապարակ․ Բաքուն ասել է, թե ինչպես պետք է վճարել տուգանքները
Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները վճարել տուգանքները, որոնք կստանան Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով։
Թշնամական երկրից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիները դա պետք է անեն Ադրբեջանի օրենքներին համաձայն։ Մեր քաղաքացիները տուգանքը կարող են վճարել Ադրբեջանի ՃՈ Գլխավոր վարչության կայքում՝ օն լայն ռեժիմով։ Եթե տուգանված քաղաքացիները չվճարեն տուգանքը, հաջորդ անգամ այդ ճանապարհով անցնելիս նրանց ավտոմեքենաները կկալաննավորվեն ու կտեղափոպվեն տուգանային հրապարակ։