Բաքուն պատրաստ է ԼՂ հարցով առարկայական բանակցությունների
Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով առարկայական բանակցությունների, գնդակը Երևանի դաշտում է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած առաջարկների վերաբերյալ, որոնք բանակցությունների սեղանին են: Ինչպես ասվում է՝ գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը պետք է կոնկրետ պատասխանի միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի առաջարկների հիման վրա լուրջ բանակցությունների կոչերին: