Այսօր՝ 25 հոկտեմբերի 2021թ., 00:00
Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի Facebook-ին մեղադրել են Հնդկաստանում կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ Ինչպես են բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները. Շիրակի փողոցում բախվել են Opel մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներից մեկը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Երևանում գործող ընկերություններից մեկում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ․ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարին ապտակել են երդմնակալության արարողության ժամանակ (տեսանյութ) Ինչպես է Արևմուտքը ստեղծել Պուտինի ամենավտանգավոր տարբերակը. CNN Հրապարակվել է ամենաթանկարժեք մեքենաշինական ընկերությունների ցանկը Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը Հոլիվուդում հայտարարել են, որ Բոլդուինը խախտել է զենքի օգտագործման գլխավոր կանոնը Կլոպ․ Ֆիրմինոն լավագույն հարձակողական պաշտպանն է, որին ես տեսել եմ իմ կյանում Ռայան Գոսլինգը «Բարբի» ֆիլմում կխաղա Քեն տիկնիկի դերը․ նրա զուգընկերուհին Մարգո Ռոբին է Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք Թոմաս Տուխել․ Հայտնվել էի ծուղակում «Փառքի րոպե» նախագծի վիետնամցի մասնակցի դին հայտնաբերվել է Մոսկվայի բնակարանում «Իշխանությունները ծրագրում են Սաակաշվիլիին վերացնել բանտային խռովության ժամանակ». Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը սկանդալային հայտարարություն է արել Բռնցքամարտ. Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում Պակիստանն օգնություն է ցուցաբերում «Թալիբանին» Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարում «Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու»․ Իրինա Այվազյան Թայվանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Գերմանիան արձագանքել է Էրդողանի՝ դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին հանձնարարությանը ԱՄՆ-ում հիմնվել է նկարահանումների ժամանակ զոհված օպերատոր Հաթչինսի անվան կրթաթոշակ Սուլշեր․ Կավանիի եւ Ռոնալդուի հետ աշխատելու հնարավորությունը ներշնչանք է հաղորդում «Սարսափելի ողբերգություն։ Ես կոտրված եմ»․ Բոլդուինի զարմուհի Հեյլի Բիբերը՝ սպանված ուկրաինուհու մասին Պետդեպը գնահատել է Թուրքիայի մտադրությունն ԱՄՆ դեսպանին վտարելու վերաբերյալ Վարումի մահացու հիվանդության մասին հաղորդակցությունից հետո Լեոնիդ Ագուտինը չեղյալ է հայտարարել ելույթը Բայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրացնել Ալեք Բոլդուինն այցելել է սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը Սուպերդիմակայությունների օր ազգային առաջնություններում Խաղաղ օվկիանոսում մոլեգնող «Ռիք» փոթորիկը հասնում է Մեքսիկա «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 28–րդ՝ հոկտեմբերի 24 Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան Մենք իշխանություն չունենք, կամ եթե ունենք՝ ահավոր վախկոտ, մարդ էլ չկարողանա՞ իր տունը պահի. Քաղաքացիները՝ սահմաններին տիրող վիճակի մասին (տեսանյութ) Պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը Իրանի համար թիրախ դարձրեց Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին Ինչպես են ՀՀ քաղաքացիները գնահատում իշխանությունների թիրախում հայտնված ՄԻՊ-ի աշխատանքը Կարմիր Խաչը անհայտ ճակատագրերը պարզելու համար հարցումներ է ուղարկում Բաքու. Մեկ տարուց ավելի է՝ Հադրութի բուժծառայության պետի ճակատագիրն անհայտ է
Հարցում

«Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան

«ՄԻԵԴ դիմելիս դիմողը պնդել է, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում խախտվել է կոնվենցիան: Նախ ֆիքսենք, որ 15-րդ հոդվածը թույլ է տալիս որոշակի շեղումներ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքներից և ազատություններից, բայց դա չպետք է հատի հենց այդ հոդվածով նախատեսված շեղումների թույլատրելի սահմանը»,- «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացրած գանգատի առնչությամբ ՄԻԵԴ-ից ստացված այն վճռի մասին, թե 2008թ. հայտարարված արտակարգ դրության հայտարարմամբ խախտվել են եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածներ:

Փաստաբանի խոսքով՝ դիմող կողմը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմս նրա ներկայացուցչի, պնդում էին, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գերազանցվել են այդ թույլատրելի սահմանները:

«Եվրոպական դատարանն իր վճռով խախտում չի ճանաչել, և սա շատ կարևոր եմ համարում նախ և առաջ ընդգծել: Եվրոպական դատարանը չի գտել, որ առկա է 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ հրամանագրով այն աստիճանի չեն սահմանափակվել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որը անթույլատրելի լիներ կոնվենցիայի իմաստով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նկատեց՝ եթե շատ պարզունակ դարձնենք հարցի էությունը, ապա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:

«15-րդ հոդվածի հնարավոր խախտումը քննարկելիս վճռի մեջ ՄԻԵԴ-ն արել է հետևյալ ձևակերպումը՝ տվյալ գործով կառավարությունը պնդում է, իսկ դիմող կազմակերպությունը ակնհայտորեն չի վիճարկում, որ 2008թ. մարտի 1-ին իրավիճակը Երևանում իրենից ներկայացնում էր լուրջ սպառնալիք ազգի կյանքի համար: Այսինքն՝ Եվրպական դատարանը գնահատում է՝ ինչպիսին էր իրավիճակը նախքան այդ հրամանագիրն ընդունելը, որպեսզի կարողանա գնահատել հրամանագրի համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ հրամանագրի ընդունումից առաջ իրավիճակը Երևանում սպառնալիք էր ազգի կյանքի համար:

Փաստաբանը պնդում է՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը, որպես «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի սեփականատեր, Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել 2009թ., բայց 2008թ.-ից ի վեր խնդիր կա այս գործի հետ կապված, որովհետև հիմա կառավարությունն է Եվրոպական դատարանում պատասխանող, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն է:

«Եվ պարզ է, թե այս իրավիճակում ինչու է որոշ փաստեր ՄԻԵԴ-ը հաստատված համարել՝ նշելով, որ կառավարությունը հակառակը չապացուցեց, չներկայացրեց»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի բոլոր գործերով Եվրոպական դատարանում փաստացի նման իրավիճակ էր ստեղծվել, որովհետև այս գործով հրապարակվող յուրաքանչյուր գործով Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ կողմ է:

«Եվրոպական դատարանը ճանաչել է 10-րդ հոդվածի, այսինքն՝ արտահայտվելու իրավունքի խախտում, բայց…10-րդ հոդվածն ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու ազատություն, բայց նաև նշում է, որ արտահայտվելու ազատությունը բացարձակ ազատություն չէ և կարող է սահմանափակվել պետության կողմից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գոյություն ունի 3 քայլից բաղկացած թեստ:

Ըստ փաստաբանի՝ որպեսզի պետության կողմից մտցված սահմանափակումը չխախտի կոնվենցիան, այն պետք է նախատեսված լինի օրենքով, պիտի հետապնդի իրավաչափ նպատակ՝ այլոց հեղինակության, երկրի անվտանգության, այլոց առողջության պաշտպանություն, և երրորդը՝ պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և տվյալ դեպքում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պնդում էր, որ 3 սկզբունքներն էլ խախտված են:

Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄԻԵԴ ուղարկված գանգատի ձևակերպումները, մասնավորապես, վերը նշված, սահմանափակումը օրենքով նախատեսված լինելու մասով, ուղիղ մեկին մեկ կրկնում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

«Ճիշտ նույն ձևակերպմամբ այստեղ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի բացակայության պայմաններում սահմանել է արտակարգ դրություն: Նույնը նաև դեռ 2009թ. Եվրոպական դատարան ներկայացրել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այստեղ՝ դատարանում, իրենք 3.5 տարի ասում էին, որ թեև այդ օրենքը չկա, բայց ՀՀ նախագահը Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներով՝ կարող էր ընդունել նման որոշում՝ ինքնուրույն որոշելով սամանափակումների ծավալը, և Եվրոպական դատարանն իր վճռում ուղիղ ասել է այն, ինչ իրենք ասում էին այստեղ դատարաններում:

Վերջինս կարծում է, որ եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ իրենք այս գործը շահեին, եթե անգամ որևէ այլ փաստարկ չլիներ:

«Գործի փաստերի մասին ամենից լավ խոսում է Եվրոպական դատարանի վճիռը՝ կայացված Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա: ՄԻԵԴ-ը հաստատված չի համարել, որ արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները նախատեսված չեն եղել օրենքով՝ ի հեճուկս դիմող կողմի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով իր նշած թեստի հաջորդ հարցին՝ սահմանափակումները մտցնելու իրավաչափ նպատակին, 2-րդ նախագահի փաստաբանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ն ասել է՝ միանշանակ նպատակը եղել է իրավաչափ:

Ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին, Հայկ Ալումյանի խոսքով, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ արտակարգ դրության 20 օրերի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է տպագրվել 2 անգամ, և նույնքան անգամ էլ ԱԱԾ-ն դա արգելել է անել:

«Եվ այդտեղ Եվրոպական դատարանը համարում է, որ դա անհամաչափ է եղել ոչ թե ընդհանրապես, այլ, որովհետև վերլուծություն չի կատարվել, թե արդյո՞ք թերթի այդ համարներում առկա են եղել ատելության խոսք պարունակող կամ սադրիչ բնույթի հոդվածներ: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ասում է՝ եթե նման հոդվածներ լինեին, միջամտությունը կլիներ և համաչափ, բայց ինքը չի կարող դա գնահատել, որովհետև կառավարությունը Դատարանին փաստարկ չի ներկայացրել, որ այդ 2 համարների մեջ առկա են եղել սադրիչ կամ ատելության խոսք պարունակող հոդվածներ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունն ինչ-որ բան չի վիճարկում, Եվրոպական դատարանն ընդունում է դիմող կողմի փաստարկները՝ որպես հաստատված:

Փաստաբանը նկատում է՝ այս աստիճանի խախտում Եվրոպական դատարանը շաբաթական մոտ 20-30 դեպքով ճանաչում է՝ Եվրոպայի խորհրդի՝ անխտիր բոլոր երկրների հետ կապված:

«Այս վճռի մեջ ոչ մի արտառոց բան չկա, բացի նրանից, որ վճռի մեծ մասը կայացած է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշում է՝ խախտումը վերը նշված մասով, ինչպես նաև 6-րդ հոդվածով ճանաչվել է, ու դրա համար է պարտավորեցրել ՀՀ կառավարությանը վճարել 9000 եվրո գումար, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում այդ վճիռը չբողոքարկի Մեծ պալատում:

«Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի կայացրած վճիռը չի բողոքարկի Մեծ պալատ: Ամեն դեպքում, եթե ՄԻԵԴ վճիռը կա, ուրեմն մենք առանց վերապահումների պետք է ասենք, ընդունենք, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում այն մասով, որը վերաբերում է համաչափությանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել նաև 6-րդ հոդվածի մասով, որն ընդհանուր առմամբ արդար դատաքննության իրավունքը պաշտպանող հոդված է:

«Տվյալ դեպքում Եվրոպական դատարանը դատարանի մատչելիության սկզբունքն է խախտված ճանաչել, որը արդար դատաքննության կոմպոնենտներից մեկն է: Դատարանն արձանագրել է, որ, երբ «Հայկական ժամանակի» համարները չեն թույլատրվել տպագրման, նրանք փորձել են դիմել դատարան՝ վիճարկելու դա: Դատարանները վարույթ չեն ընդունել՝ ասելով, որ ըստ էության նախագահի հրամանագիրն է վիճարկվում, բայց այն միայն Սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել: Հետո փորձել են դիմել ՍԴ, սակայն նա էլ քննության չի առել, որովհետև Սահմանադրությամբ ՍԴ կարող են դիմել միայն որոշակի սուբյեկտներ, որոնց մեջ ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն մտնում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ տվյալ դեպքում ինքը կիսում է ՄԻԵԴ կարծիքը, որովհետև անձը պետք է ներպետական դատարաններում խնդիրը քննության առարկա դարձնի:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan