Մինչ Փաշինյանի ժամանումը խորհրդարանի նիստերի դահլիճից բոլոր ջրի շշերը հեռատեսորեն հանեցին
Մինչեւ խորհրդարան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը ԱԺ նիստերի դահլիճից ջրի բոլոր շշերը հավաքեցին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերի երրորդ օրը տեղի է ունենում կառավարության անդամների հետ ավանդական հանդիպում, որի ընթացքում պատգամավորները հնարավորություն են ունենում իրենց եւ հասարակությանը հետաքրքրող հարցեր ուղղել Կառավարության անդամներին:
Ավելի վաղ, սեպտեմբերի 25-ին, Հայաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել երկու ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների եւ իշխող մեծամասնության մասնակցությամբ: Գործի էին դրվել ոչ միայն բռունցքներ, այլեւ ջրով լի պլաստիկ շշեր: Արդյունքում, ծեծկռտուքի մասնակիցների թիվն ավելացել էր խորհրդարանի անվտանգության ծառայության արագ մոտեցող անդամների հաշվին: