Պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք
Այս թեմայով
- Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
- Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
- Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
- Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով, 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրաց նմաններին ասում էին «կիշկա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով, 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրաց նմաններին ասում էին «կիշկա»։ Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք։
Այ բանակից ու սնունդից խոսող հայրենադավ սորոսածիններ, բա ու՞ր է ձեր կառուցած բանակը, ու՞ր է ձեր պահած Արցախը, ու՞ր են այն 5000-ից ավելի երիտասարդ տղաները, որոնք եկան ծառայելու Հայրենիքին ու զոհվեցին ձեր թափթփուկ քաղաքականության պատճառով։
Ու՞ր են այն գերևարված տղաները, որոնք պատերազմի ավարտից հետո են գերի ընկել, որովհետև ձեր պես տգետ ու ապաշնորհ ղեկավարներ ունեն։
Ամոթից գետինը չեք մտնու՞մ դուք, ա՜յ ՔՊշնիկներ»,- գրել է Զաքարյանը։