«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են.Սեյրան Օհանյան
Մեր գործընկերները, որոնք նաև «Հայաստան» դաշինքի անդամներ են, այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են: Իշխանությունները օր առաջ պետք է ազատ արձակեն նրանց: Լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա համոզմամբ՝ եթե դաշինքի անդամներն ազատ չարձակվեն, ապա համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:
«Այսօրվա իշխանությունները խոսում են ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին: Ընտրություններից հետո մենք ֆիքսել ենք բազմաթիվ խախտումներ, վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր: Այս ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին ու նրանց նկատմամբ կեղծ քրեական գործեր հարուցելն անընդունելի է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջինս նկատեց, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակահատվածին.
«Մեր գործընկերներին հետապնդում են այն բանի համար, որ Սյունիքն առաջինն ըմբոստացավ, ո՛չ ասեց իշխանության պարտվողական քայլերին»,-ասաց Օհանյանը:
Նա նաև նշեց, որ փորձելու են հասնել իշխանափոխության և պարտված իշխանությանը հեռացնելու են կառավարումից: