Ստուգեք ձեր հոգեկան առողջությունը (Տեստ)
Պատասխանեք այս հարցերին, հաշվեք միավորները, եւ որոշեք, թե որքան է առողջ ձեր հոգեվիճակը.
1. Հավատո՞ւմ եք արդյոք, որ Շուշին ծախել է Ռոբերտ Քոչարյանը դեռ 1999 թվականին:
ա. Այո (10 միավոր)
բ. Վերջնականապես չեմ կողմնորոշվել (9 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
2. Հավատո՞ւմ եք այն պնդմանը, որ 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ծախել են Արցախը, որոշել, որ այն 2020-ին պատերազմով հանձնելու են Ադրբեջանին, այդ կերպ այս ամենը գցելով «նիկոլի ջեբը»
ա. Այո (10 միավոր)
բ. Ունեմ կասկածներ, բայց համոզված չեմ (8 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
3. Հավատո՞ւմ եք, որ 2021-ի Զատկի տոնից առաջ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է հավաքել հանրապետության բոլոր հավկիթները եւ այն ոչնչացնել մի դաշտում:
ա. Այո (10 միավոր)
բ. Հնարավոր է (10 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
4. Հավատո՞ւմ եք, որ հայ գերիներին իր տան նկուղում պահում է Ռոբերտ Քոչարյանը:
ա. Այո (10 միավոր)
բ. Հնարավոր է (10 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
5. Վստա՞հ եք, որ Երեւանում, Արմավիրում ջրանջատումները կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանը նիկոլի վարկանիշը գցելու համար:
ա. Այո (10 միավոր)
բ. Ամեն ինչ հնարավոր է (9 միավոր)
գ. Ոչ (0)
6. Հավատո՞ւմ եք, որ 1988թ. երկրաշարժը կազմակերպել եւ իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանության գալով շենքեր կառուցի, բարձրացնելով իր վարկանիշը:
ա. Այո (10 միավոր)
բ. Հնարավոր է եւ ճիշտ լինի (10 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
7. Նիկոլին լսելուց հավատո՞ւմ եք նրա խոստումներին եւ պատմածներին:
ա. Այո (10 միավոր)
բ. Երբեմն (8 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
8. Վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկե՞լ եք արդյոք նիկոլի օգտին:
ա. Այո (10 միավոր)
բ. Չեմ մասնակցել (5 միավոր)
գ. Ոչ (0 միավոր)
Պատասխան
0-4 միավոր Դուք ամուր հոգեկան առողջություն ունեք: Այն պահպանելու համար աշխատեք լինել մաքուր օդում, շփվել ադեկվատ մարդկանց հետ: Հնարավորին չափ հեռու եղեք ֆեյսբուքից:
5-13 միավոր Դուք առողջ եք, բայց հակված եք թուլությունների: Եղեք ուշադիր: Լավ կլինի պարզապես խորհրդակցեք հոգեբանի հետ, անկեղծանալով, ասելով, որ դեռ երբեմն հավատում եք նիկոլի խոստումներին կամ չեք մասնակցում ընտրություններին:
14-80 միավոր Ընտանիքի անդամներին կամ հարազատներին խնդրեք ձեզ անմիջապես տեղափոխեն կլինիկա: Ձեզ դեռ հնարավոր է փրկել:
Top-News.am