Իսպանիայում գործող ահաբեկչական ցանցի 4 ողջ մնացած անդամ կանգնել է դատարանի առաջ
Կատալոնիայում 15 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումների իրականացմանը մասնակցության կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել: EFE գործակալության հաղորդմամբ՝ կասկածյալները երկուշաբթի կանգնել են Իսպանիայի ազգային դատարանի առաջ:
Իսպանիայում իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատու 12 հոգանոց ենթադրյալ խմբից ողջ մնացած 4 կասկածյալը վկայություն կտան ահաբեկչության գործերը քննելու համար բացված մադրիդյան դատարանում՝ դատավոր Ֆերնանդո Անդրեուի և դատախազ Անա Նոեի առաջ:
Ձերբակալվածներից մեկը Դրիս Օուքաբիրն է, ում անունն առաջինն է հայտնի դարձել ոստիկանությանը Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած վրաերթից հետո:
Երկրորդ ձերբակալվածը Մուհամեդ Հոուլի Շեմլալն է, որը Իսպանիային պատանող Մելիլա հյուսիսաֆրիկյան տարածքից է:
Մյուս երկու կասկածյալը, որոնք ավելի ուշ են ձերբակալվել, Մուհամեդ Աալան և Սալահ ալ-Քարիբն են: Նրանք բոլորն էլ 2-34 տարեկան են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում է Դրիս Օուքաբիրի և ոստիկանների կողմից սպանված նրա եղբոր՝ Մուսայի, ով Լա Ռամբլայում վրաերթ իրականացնողն էր, զարմիկը ձերբակալվել է Մարոկկոյում: