Զինվորներին ակնհայտ ուղղորդում են, խախտումներ ունենք բազմաթիվ. Գորիսի քաղաքապետ
Գորիսի ընտրատեղամասերում զինվորներին ակնհայտ ուղղորդում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«խախտումներ ունենք բազմաթիվ։ Մեր վստահված անձինք տեղում են, ուժեղ են, երբ որեւէ մեկն ուզում է խախտումներ անել, տեղում արձանագրում են, թույլ չեն տալիս»,- ասաց նա։
Անդրադառնալով շտաբի ղեկավարների նկատմամբ ճնշումներին՝ Առուշանյանն ասաց. «Մեզ չեն կարող ճնշել։ Ոչ մի բան չկա։ Եթե անգամ խուզարկեն էլ, թող գան, խուզարկեն»։