Արտակարգ դեպք Սևանում. չինացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ խորովածի դիմաց խոշոր գումար են պահանջել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Շուն Դու Ցունը ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և իր դժգոհությունը հայտնել, որ Սևանի թերակղզու ավտոկայանատեղիներից մեկի մոտ գտնվող սննդի օբյեկտում մի քանի բաժին խորովածի համար իրենից պահանջել են 69 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չինացու ահազանգով Սևանի թերակղզի են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանոթյան բաժանմունքի պետի գխավորությամբ։ Մինչ ոստիկանները չինացիների հետ «լեզու կթրջեին», ժամանում է թարգմանիչը, ով, լսելով մատուցողուհուն, հայտնում է, որ մատուցողուհին ավել գումար չի ասել, այլ պահանջել է 26 հազար 900 դրամ, սակայն Շուն Դու Ցուն, ով ճիշտ չի հասկացել մատուցողուհուն, շտապ ահազանգել է Ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն թարգմանչի հետ խոսելուց հետո չինացիներն այցելել են Ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ իրենց պատճառով թյուրիմացություն է եղել, խնդրել են, որպեսզի իրենց ահազանգն անհետևանք մնա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում