Իսպանիան հրաժարվել է կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին
Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըին, վերջինս նախօրեին ազատ է արձակվել:
Թուրքիայի կողմից հետախուզվող Ակհանլըն ձերբակալվել էր Գրանադայում, սակայն Բեռլինի միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Պայքարը հասավ իր նպատակին», - սոցցանցերից մեկի իր էջում գրել էր թուրք լրագրողի գերմանացի փաստաբանը, ով հայտնել է, որ Գերմանիայի միջամտությունից ու փաստաբանների ակտիվ աշխատանքից հետո իսպանական դատարանը Թուրքիային ստիպված է եղել հայտնել, որ կալանքի նվազագույն չափի՝ 40 օրվա լրանալուց հետո լրագրողին բանտում պահելու համար համապատասխան հիմքեր իրենք չեն տեսնում:
Այնուամենայնիվ, Ակհանլըն առայժմ Մադրիդը լքելու և Գերմանիա վերադառնալու իրավունք չի ունենա: