Ահաբեկչություն Բարսելոնայում (Տեսանյութ, լուսանկարներ)
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Բարսելոնայի կենտրոնում կփակվեն մետրոյի եւ երկաթուղային կայարանները, հաղորդում է Reuters- ը:
Ոստիկանությունը պատահարը որակել է որպես ահաբեկչություն:
Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ տյալներ չկան, սակայն ըստ նախնական տվյալների մի քանի մարդ վիրավորվել է:
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը եւ տարհանել մարդկանց:
Բարսելոնում մարդկանց բազմության մեջ ֆուրգոնի մխրճվելու հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Ավելի վաղ հայտնել էին, որ մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը դեռ վնասազերծված չէ։ Ենթադրաբար նա թաքնվում է ռեստորաններից մեկում։ Հնարավոր է՝ նա մարդկանց է պատանդառել։
Top-News.am