Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:
«Սա Շուշիի մոտ չէ, ոչ էլ ՝ ,,չարչարկվող,, Կարմիր Շուկան է ..
Սա Ստեփանակերտի արվարձանն է ՝ ,,Զառին բաղ,, խաչմերուկը .. ու ռուսը մեզ կանգնեցնում է. պիտի սպասենք, որ թորքը իր ճանապարհը հանգիստ անցնի ... /օրվա մեջ քանի անգհմ ու ինչքան երկար շարասյուն../ ու նույն ռուսը չտեսնելուն է տալիս, չի նկատում, երբ թորքը Կարմիր շուկայի ճանապարհին սադրում է, ծաղրում է, գռեհիկ բառեր է շպրտում, վթարի վտանգ է ստեղծում ..
ռուսը չի նկատում ու մեզ էլ հորդորում է՝ չտրվել սադրանքներին.... կան մարդիկ, որ դեռ Արցախի անկախության մասին են խոսո՞ւմ