Առաջարկում են ցուցարարներին դատապարտել 25 տարվա ազատազրկման
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է բողոքի ակցիայի մասնակիցներին պատժել 25 տարվա ազատազրկմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով El Comercio պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ համապատասխան նախագիծը Մադուրոն ներկայացրել է հինգշաբթի՝ Ազգային սահմանադիր ժողովի նիստում։
«Նրանք, ովքեր փողոց դուրս կգան անհանդուրժողականություն եւ ատելություն դրսեորելու համար, կձերբակալվեն, նրանց կդատեն։ Նրանք խիստ պատիժ կկրեն՝ 15, 20 եւ 25 տարիվա ազատազրկման տեսքով։ Այս օրենքում ես դա եմ առաջարկում»,- հայտարարել է Մադուրոն։
Նախագահի խոսքով՝ նման միջոցառումը պետք է միավորի Վենեսուելայի ժողովրդին եւ երկրում արդարություն ապահովի։