Իզմիրում թուրքական ուսումնական ինքնաթիռն ընկել է ծովը
Թուրքական KT-1 տիպի ուսումնական ինքնաթիռը կործանվել է Իզմիր Նահանգի Ֆոչա շրջանի ափերի մոտ, հայտնում են տեղի լրատվամիջոցները` հղում տալով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Հայտնի նաև, որ երկու օդաչուներն էլ փրկվել են։
Հաղորդագրության համաձայն` ինքնաթիռն ընկել է ծովը․ աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն։