Ջուջեւանում գողանում են աղբամանները
Հայաստանի Տավուշի մարզի չքնաղ բնությունն աղբի մեջ է, ու հատկապես դա ակնառու է ամռանը։ Ողջ մարզի տարածքում ճանապարհորդելիս հանրային զուգարան գտնելը գործնականում անհնար է։ Փոխարենը զուգարանի է վերածվել ողջ բուսական տարածքը՝ ամեն ծառ ու թուփ՝ իր ստվերով։
Ջուջևան համայնքում Եվրամիության ծրագրով աղբամաններ են տեղադրվել՝ հենց միջպետական ճանապարհի վրա։ Սկզբում դրանք գողացվել են, հետո պատասխանատուները որոշել են բետոնապատել, սակայն խնդիրներ են առաջացել աղբը տեղափոխելու հարցում, քանի որ աղբամանի մեջ տեղադրված շարժական դույլերը նույնպես գողացվել են։
Աղբամանների շուրջը եւս աղբի մեջ է։