Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով
Հարցում

Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում

Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:

Մի քննադատեք, անիծեք նաեւ անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը՝ կորցրել է:

Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խորհ հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս եւ նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:

Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց եւս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, մենիմ ադընընական պատգամավորները մանեւրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:

Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խորը անդունդ նետելով:

Անհետ կորածների ծնողները չպետք է փողոց դուրս գային: Նրանց հարցերը պետք է պետությունն արագ կարգավորեր: Ականջներով աթոռից կառչածը պետք է գոնե ֆայմեր, որ պետք է ֆիքսվեր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են երկու շաբաթվա կամ գոնե մեկ ամսվա ընթացքում:

Նիկոլը պետությունը մատնել է անգործության: Երկրում այն ինչ այսօր կատարվում է նիկոլի անմիտ կամ դիտավորյալ քայլերի, գործողությունների հետեւանքներն են: Մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, քանի որ պատժվում ենք ստահակին վարչապետի պաշտոնում թողնելու համար:

Մենք բոլորս հատակում ենք, մեզնից, անխտիր բոլորիցս գարշահոտ է փչում, քանի որ վարչապետի պաշտոնում հանդուրժում ենք նիկոլին, քանի որ զոհված զինվորի, անհետ կորած զինվորի, գերի ընկած զինվորի հորն ու մորը թույլ ենք տալիս փողոց դուրս գալ եւ աղաղակել իրենց խնդիրների մասին, մինչդեռ այդ մարդկանց պետք է շրջապատեինք գորովանքով, իսկ հարկ եղած դեպքում այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու համար փողոց պետք է դուրս գային նրանք, ովքեր ընտանիքում հրաշքով կորուստ չեն ունեցել:

Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այս է, որ անհետ կորած, զոհված զինվորների ծնողները բարձրակարգ հոգեբանական օգնություն ստանան, եւ ոչ թե խելագարված այս նախարարությունից մյուսը վազեն, այս փողոցից մյուս հրապարակը, իսկ ցինիկ եւ ցածրակարգ նախարարներն ու այլ պաշտոնյաները նրանց տարատեսակ սուտ եւ կեղծ խոստումներ տան:

Մի օր էլ, եթե այս մղձավանջը շարունակվի, փողոց են դուրս գալու, ճանապարհներ փակելու, կառավարական առանձնատները շրջափակելու, երկու անցանկալի ընտանիքներին այնտեղից հեռացնելու վիրավոր, բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր զինծառայողների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, ընկերները, դասընկերներն ու դասընկերուհիները, ուսուցիչներն ու դասախոսները եւ հենց բժիշկները:

Հասկացեք, մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, ամեն օր երկիրն ավելի ու ավելի է հիշեցնելու խենթանոց, խելագարանոց, քանի դեռ նիկոլը վարչապետ է, քանի դեռ մենք ժամանակ ենք վատնում անգետներին համոզելու համար, թե նիկոլն ինչ հրեշ է եւ ինչ բերեց մեր երկրի գլխին կամ ժամանակ ենք վատնում ժեխին բացատրելու համար, որ Արցախը պլան չէր, որ նախկիները գցել էին նիկոլի գրպանը, որ հետ գլխին սարքեին:

Մենք բոլորս հատակում ենք: մենք բոլորս ամեն օր խայտառակ ենք լինում: նայեք բոլորդ ձեզ կողքից, փորձեք նայել ու կամաչեք: Մենք հատակում ենք, մեզնից գարշահոտ է փչում, բայց մենք արդեն այդ ամենը չենք գիտակցում: Հայաստանի եւ մեր բոլորի մաքրումը պետք է սկսել գերագույն գլխավոր գարշահոտի հեռացումով։ Ուրիշ ճանապարհ չկա։

Գեղամ Նազարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan