«Սպեցնազի», «կագեբեի» աշխատող եւ վարչապետ. ի՞նչ են ցանկանում դառնալ գյումրեցի տղաները
1970 ականներին հայաստանցի առաջին դասարանցի տղաների 50 տոկոսը ցանկանում էր ֆուտբոլիստ դառնալ, իսկ մյուս կեսն էլ՝ տիեզերագնաց: Աղջիկներն էլ ուզում էին ուսուցչուհի կամ բժշկու դառնալ:
2010-ականների վերջերն են: Ի՞նչ են ուզում դառնալ հայաստանցի առաջին դասարանցի աղջիկները եւ տղաները: մենք որոշեցինք առաջին փոքրիկ ուսումնասիրությունն անցկացնել Գյումրիի դպրչոցներում:
Գյումրու մի քանի դպրոցների առաջին դասարանցիների շրջանում անցկացված մեր հարցախույզից պարզ դարձավ, որ երեխաների նախասիրությունները փոխվել են:
Գյումրիում առաջին դասարանցի տղաների գերակշիռ մասը նախընտրում է ծրագրավորող կամ մարզիկ դառնալ: Եղան նաեւ հետաքրքիր եւ բացառիկ մասնագիտություններ ընտրողներ, մասնավորապես, երեխաներից մի քանիսը նշեցին՝ վարչապետ, նախագահ, «սպեցնազի աշխատող», «կագեբեի աշխատող»:
Հետաքրքիր էին նաեւ աղջիկների պատասխանները: Դասական դարձած՝ ուսուցչուհի, բժշկուհի, վարսահարդար պատասխաններից բացի, հնչեցին նաեւ օդաչու, հաղորդավարուհի, էքսկուրսավար, լրագրող մասնագիտությունները:
Ինչպես ասում են, այնքան էլ վատ չէ: Հաստատ մեզ սերիալներով կերակրողները այլ պատկեր են ցանկանում տեսնել, բայց մարդկանց մեջ դեռ առողջ ոգին մեծ դեր է խաղում:
Դավիթ Գասպարյան
Գյումրի