Շնորհավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
![](/timthumb.php?src=/disc/05-07-24/240c7fbc96749eeb786f65e7c46339c6.jpg&w=708)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։
Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։