Այսօր՝ 08 հուլիսի 2024թ., 00:00
Կուրսկի բնակիչը որդուն պատժելու համար հրկիզել է նրան Ոչ ոք չի ասել՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հենց 10 տարուց․ Ստոլտենբերգ Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու՝ գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք. Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներին Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նոր նախագահը թուրք է Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը Թուրքերը Գերմանիայում եւ Նիդերլանդներում հարձակվել են հոլանդացի երկրպագուների վրա (տեսանյութ) Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ծայրահեղ աջերը պարտվեցին. Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Լուազո․ Օրբանի մասնակցությունը Ղարաբաղում ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ-ի համար Սահմանադրություն չսիրող, բայց Սահմանադրության տոն ունեցող ժողովուրդը Անգլիայում կրկին իշխանափոխություն է Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Եվրո-2024․ մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կրակողներին հայտնաբերել են եւ ձերբակալել Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում Բայդենին շարունակելու են ծաղրել եւ կտտանքների ենթարկել Շնորհավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Իրանում ընտրությունների երկրորդ փուլն է Ինչպես է կառավարությունը նշում Սահմանադրության օրը Բայդենը բուժզննում է անցնում աղետալի բանավեճից հետո ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է կանանց և ընկերուհիներին հրավիրել հավաքականի ճամբար մինչև Եվրո-2024-ի ավարտը Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է Զելենսկի. Ուկրաինան քննարկում է ադրբեջանական գազի տարանցումը դեպի Եվրամիություն ռուսականի փոխարեն Բրիտանիան և Իսրայելի ռեժիմը ձգտում են Արգենտինայից թալանել Մալվինյան կղզիների նավթը Թաքեր Կառլսոնը հայտնել է Զելենսկու հետ հարցազրույցի մասին Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորվել է 8-րդ դասարանի աշակերտ Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը. «Փաստ» Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում 67 մլրդ դրամի գնման փաստաթղթերը հրապարակային չեն, չի ապահովվել թվով 362 գործընթացների թափանցիկությունը Թուրք ֆուտբոլիստը հայերի և այլ «ստորադաս մարդկանց» բնաջնջում է քարոզում. գերմանացի լրագրող Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ Անձնագրային բաժիններում վիճակն իրականում ավելի ծանր է FIP -ի կողմից տարածված ևս մեկ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա. Հովհաննես Իշխանյան Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է. Գարիկ Քեռյան Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար. Միրզոյան Որ երկրի դեպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում… Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին Ընտանիքը ընդունել է, որ Թոռնիկի մասունքներն են. Թոռնիկ Սարգսյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը․ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Ադրբեջանը կատարել է աննախադեպ խախտում․ ԽԿԿ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի անդամները հանդիպել են ԼՂ-ից տեղահանվածների հետ Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հարկային վնասով աշխատող կազմակերպությունը հպարտ քաղաքացունն է Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. Արսեն Ջուլֆալակյան Չի բացառվում, որ Նիկոլն էլ իր ուժայիններին ա «ադնակլասնիկում» վերբովկա արել․ Էդուարդ Սարիբեկյան Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ Իրանական նավթի արտահանումը հասել է վերջին հինգ տարվա առավելագույնին Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման նորարարական եղանակ է մշակվել Գերմանիայում տղամարդը փողոցում 16 հազար 400 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը Պենտագոնը ցույց է տվել՝ ինչ տեսք կունենա նորագույն հազիվ նշմարելի XRQ-73 անօդաչու թռչող սարքը Բայդենը բացահայտել է Թրամփի հետ բանավեճում ձախողման պատճառը 2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն հայրենի Փոքր Մասրիկում Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում Աստանայում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Երևանին խորհուրդ է տալիս դասեր քաղել սեփական և այլոց սխալներից Վաշինգտոնն ու Բրյուսելն արեցին հնարավորը մեր պայմանավորվածությունները Երևանի և Բավքի հետ տորպեդահարելու համար, արդյունքները հայտնի են բոլորին․ ՌԴ ԱԳՆ Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ-ին իր անդամակցությունը Ռուսաստանցի պրանկերները Պորոշենկոյի անունից զանգահարել են Քլինթոնին և առաջարկել համատեղ աշխատել ընդդեմ Թրամփի (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել Ողբերգական դեպք՝ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն Թորոսյանը Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը Սեւանա լճի տարածքը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում 17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. Կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ Ինչ են քննարկել փակ հանդիպմանը Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան
Հարցում

Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:

Ադրբեջանի համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի, քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։ Բացի այդ, ոչնչացվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։

Մեր արձագանքը

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan