Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է կանանց և ընկերուհիներին հրավիրել հավաքականի ճամբար մինչև Եվրո-2024-ի ավարտը
![](/timthumb.php?src=/disc/04-07-24/6ca2190f8df09adf6a7cc768ae7e58f7.jpg&w=708)
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ֆուտբոլիստներին արգելել է կանանց և ընկերուհիներին հրավիրել մինչև Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտը, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն, սկզբում խաղացողների կանանց և ընկերուհիներին թույլատրվել է այցելել Գերմանիայի հավաքականի ճամբար, սակայն Գերմանիայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո նրանց այլևս թույլ չեն տա մտնել մարզաբազա: Նագելսմանը կարծում է, որ նրանք ֆուտբոլիստներին կշեղեն հանդիպումներին նախապատրաստվելուց:
Գերմանիան քառորդ եզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Mercedes-Benz Arena-ում (Շտուտգարտ) Երևանի ժամանակով 20:00-ին։