Ի՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ, որից հետո Նիկոլը դուխավորվել է
![](/timthumb.php?src=/disc/02-07-24/8303d2dab0321f3b553d82c7f8c68c18.jpg&w=708)
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են մանրամասնել Նիկոլի ու իր շուրջ կատարվող իրադարձությունները։ Մասնավորապես, պարզվում է` Բագրատ սրբազանի շարժման կազմակերպած առաջին բազմամարդ հանրահավաքը բավական թեւաթափ ու հուսահատության էր մատնել Փաշինյանին։ Ու այդ վիճակը կշարունակվեր, եթե գործին չմիջամտեր Աննա Հակոբյանը։
Օդում կախված լուրերի համաձայն, նա տեւական զրույց է ունեցել ամուսնու հետ ու դուխ տվել։ Ասել է, որ իրենց պետք է առաջվա նման շահել հասարակ ժողովրդի սիրտը, ու էդ հարցում ինքն իր կողքին է։ Այդ նույն լուրերի համաձայն, կնոջ խոսքը սթափեցնող սպեղանի է եղել Փաշինյանի վերքերին։ Հիմա «առաջվա դուխով վարչապետն է դարձել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում