Այսօր՝ 05 հուլիսի 2024թ., 00:00
Սահմանադրություն չսիրող, բայց Սահմանադրության տոն ունեցող ժողովուրդը Անգլիայում կրկին իշխանափոխություն է Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Եվրո-2024․ մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կրակողներին հայտնաբերել են եւ ձերբակալել Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում Բայդենին շարունակելու են ծաղրել եւ կտտանքների ենթարկել Շնորհավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Իրանում ընտրությունների երկրորդ փուլն է Ինչպես է կառավարությունը նշում Սահմանադրության օրը Բայդենը բուժզննում է անցնում աղետալի բանավեճից հետո ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է կանանց և ընկերուհիներին հրավիրել հավաքականի ճամբար մինչև Եվրո-2024-ի ավարտը Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է Զելենսկի. Ուկրաինան քննարկում է ադրբեջանական գազի տարանցումը դեպի Եվրամիություն ռուսականի փոխարեն Բրիտանիան և Իսրայելի ռեժիմը ձգտում են Արգենտինայից թալանել Մալվինյան կղզիների նավթը Թաքեր Կառլսոնը հայտնել է Զելենսկու հետ հարցազրույցի մասին Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորվել է 8-րդ դասարանի աշակերտ Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը. «Փաստ» Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում 67 մլրդ դրամի գնման փաստաթղթերը հրապարակային չեն, չի ապահովվել թվով 362 գործընթացների թափանցիկությունը Թուրք ֆուտբոլիստը հայերի և այլ «ստորադաս մարդկանց» բնաջնջում է քարոզում. գերմանացի լրագրող Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ Անձնագրային բաժիններում վիճակն իրականում ավելի ծանր է FIP -ի կողմից տարածված ևս մեկ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա. Հովհաննես Իշխանյան Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է. Գարիկ Քեռյան Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար. Միրզոյան Որ երկրի դեպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում… Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին Ընտանիքը ընդունել է, որ Թոռնիկի մասունքներն են. Թոռնիկ Սարգսյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը․ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Ադրբեջանը կատարել է աննախադեպ խախտում․ ԽԿԿ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի անդամները հանդիպել են ԼՂ-ից տեղահանվածների հետ Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հարկային վնասով աշխատող կազմակերպությունը հպարտ քաղաքացունն է Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. Արսեն Ջուլֆալակյան Չի բացառվում, որ Նիկոլն էլ իր ուժայիններին ա «ադնակլասնիկում» վերբովկա արել․ Էդուարդ Սարիբեկյան Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ Իրանական նավթի արտահանումը հասել է վերջին հինգ տարվա առավելագույնին Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման նորարարական եղանակ է մշակվել Գերմանիայում տղամարդը փողոցում 16 հազար 400 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը Պենտագոնը ցույց է տվել՝ ինչ տեսք կունենա նորագույն հազիվ նշմարելի XRQ-73 անօդաչու թռչող սարքը Բայդենը բացահայտել է Թրամփի հետ բանավեճում ձախողման պատճառը 2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն հայրենի Փոքր Մասրիկում Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում Աստանայում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Երևանին խորհուրդ է տալիս դասեր քաղել սեփական և այլոց սխալներից Վաշինգտոնն ու Բրյուսելն արեցին հնարավորը մեր պայմանավորվածությունները Երևանի և Բավքի հետ տորպեդահարելու համար, արդյունքները հայտնի են բոլորին․ ՌԴ ԱԳՆ Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ-ին իր անդամակցությունը Ռուսաստանցի պրանկերները Պորոշենկոյի անունից զանգահարել են Քլինթոնին և առաջարկել համատեղ աշխատել ընդդեմ Թրամփի (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել Ողբերգական դեպք՝ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն Թորոսյանը Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը Սեւանա լճի տարածքը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում 17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. Կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ Ինչ են քննարկել փակ հանդիպմանը Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն Ագրարային համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 2 զինվորների ինքնությունը պարզվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Եթե ես այսօր ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ՝ Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում կհանեմ օրակարգից. Օսկանյան Ի՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ, որից հետո Նիկոլը դուխավորվել է Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի Հայտնի են պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ Ինչպե՞ս շոգ եղանակին խուսափել սմարթֆոնի գերտաքացումից․ օգտակար խորհուրդներ Ինչու է անընդհատ ցնցվում Մարսի մակերեւույթը․ գիտնականներ
Հարցում

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի

«Հրապարակը» գրում է. Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։

- Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է ստորագրվել: 

- 1976-ի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ միջեւ գոյություն ունեցած սահմանը։ Եթե կողմերը պայմանավորվում են, որ սահմանազատման համար հիմք են ընդունում 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման պահի սահմանը, ապա դրա համար միակ վավերական հիմքը 1988 թ. արձանագրությունն է։ 1984 թ. դեկտեմբերից մինչեւ 1987 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործել է հայ-ադրբեջանական պարիտետային աշխատանքային խումբ, որը 1987 թ. վերջին ավարտին է հասցրել ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնումը (ճշգրտումը) տեղանքում, այսօրվա տերմինոլոգիայով` սահմանագծումը: Աշխատանքներն իրականացվել են 2 հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի ՀՍՍՀ եւ ԱՍՍՀ միջեւ որոշ հատվածների սահմանագծումը հաստատելու մասին որոշման եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 15.04.1983, 19.01.1984 եւ 28.03.1984 թթ․ հանձնարարությունների հիման վրա: Տեղանքի վրա սահմանագծման փոխադրման հիմք է հանդիսացել գրաֆիկական այն սահմանագծումը, որը կցվել է գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի որոշումներին՝ ըստ ԱնդրԿԳԿ 1927-1929 թթ. նյութերի: Կատարված սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում 1988 թ. հունվարի 12-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը եւ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովը ստորագրել են համատեղ արձանագրություն «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Այդ աշխատանքների արդյունքում չի վերականգնվել միայն 1969 թվականի սահմանը, այլ կատարվել են բազմաթիվ ճշտումներ եւ փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։ Սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ կազմվել է 182 արձանագրություն, որոնց կցվել են 1:25 000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից պատճենված սահմանային սխեմաներ: Արձանագրությունները վավերացվել են 2 հանրապետությունների համապատասխան հողօգտագործման տնտեսությունների ղեկավարների, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից՝ համապատասխան կնիքներով։ Ստորագրել են նաեւ պարիտետային հանձնաժողովների անդամները եւ Գյուղատնտեսական աէրոֆոտոգեոդեզիական հետազոտությունների համամիութենական ինստիտուտի (ՎԻՍԽԱԳԻ) ներկայացուցիչը։ Ուստի, եթե սահմազատման հիմքը ԽՍՀՄ փլուզման պահն է (1991 թ. դեկտեմբեր), ապա սահմանազատման համար միակ իրավաբանական հիմքը պետք է լինի 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը: 

- Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ այդ արձանագրությունն իրավաբանական ուժ չունի: 

- Կառավարությունը ստում է, ինձ միայն անհայտ է` այդ սուտը տգիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է: 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը եւ սահմանագծումը վերջնական են եւ իրավաբանական ուժ ունեն: Մասնավորապես, արձանագրության 8-րդ կետը հանձնարարում է «երկու հանրապետությունների հողակարգման ծառայություններին՝ այսուհետ հողօգտագործողների միջեւ հողային վեճերը քննարկելիս որպես իրավաբանորեն միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված սխեմաները եւ արձանագրությունները»։ 

- Արդարադատության նախարարությունն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին խորհրդային հանրապետությունների կառավարությունները չունեին երկու երկրների սահմանը որոշելու իրավասություն: Այդ պնդումը հիմքեր ունի՞։

- Ոչ, այդ պնդումը հիմնավոր չէ: Կառավարությունն ուղղակիորեն անտեսում է այն պարզ հանգամանքը, որ ԽՍՀՄ տարիներին սահմանների որոշման իրավասությունները փոփոխվել են. եթե ՀԽՍՀ 1937 թ. մարտի 23-ի Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն էր իրագործում «ՀՍՍՀ-ին վերապահված բոլոր իրավունքները, ինչ չափով որ դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին հաշվետու մարմինների` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի եւ Հայկական ՍՍՀ մինիստրությունների իրավասության մեջ», ապա, 1978 թ. ապրիլի 14-ի Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն, այդ ընդհանուր իրավասություն ունեցող մարմինը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդն էր: Ըստ Սահմանադրության 119-րդ հոդվածի՝ «Մինիստրների խորհուրդն իրավազոր է լուծել պետական կառավարման` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, որքանով դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում ՀՍՍՀ Գերագույն սովետի եւ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության իրավասության մեջ»: Ո՛չ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը եւ ո՛չ էլ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը սահմանների որոշման իրավասություն 1978 թ. Սահմանադրությամբ չեն ունեցել: Լրիվ նույն դրույթները եղել են նաեւ Ադրբեջանական ԽՍՀ 1978 թ. ապրիլի 21-ի Սահմանադրությունում: Եթե 1969-ին 2 հանրապետությունների Գերագույն սովետների նախագահություններն են իրավասու եղել՝ որոշել 2 հանրապետությունների միջեւ սահմանները, ապա, 1978-ից սկսած, այդ իրավասությունն անցել է 2 հանրապետությունների կառավարություններին: Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության 6-րդ կետում ընդգծվել է, որ մի շարք վայրերում իրականացված տարածքային փոխանակումներն իրականացվել են երկու հանրապետությունների կառավարությունների համաձայնությամբ: 

- Այսինքն՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը չունե՞ր ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության հաստատման կարիք, ինչպես պնդում է իշխանությունը: 

- Ոչ, 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը միայն պահանջում էր, մինչեւ 1988թ. դեկտեմբերի 31-ը սխեմաների եւ արձանագրությունների հիման վրա սահմանի գրաֆիկական ուրվագիծը փոխադրվի 1:25000 տեղագրական քարտեզի վրա եւ ներկայացվի Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների նախագահություններին եւ հանրապետությունների պետական երկրաբանական վերահսկողության տարածքային տեսչություններին` հերթապահության համար։ Գերագույն խորհուրդների նախագահություններին` ոչ թե հաստատման, այլ միայն որպես ի գիտություն: Չէ՞ որ ԽՍՀՄ-ում պետական իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սովետն էր: 

- Իսկ մեկ միասնական քարտեզ չկազմելը կարո՞ղ է դիտարկվել որպես 1988-ի հունվարի 12-ի արձանագրության անվավերության հիմք: 

- Իհարկե, ոչ, դա ընդամենը փոքր տեխնիկական հարց է, որն առանց դժվարության կարող էր արվել, բայց, ըստ երեւույթին, չի արվել այն պարզ պատճառով, որ հենց 1988-ից սկսած՝ 2 հանրապետությունների միջեւ հարաբերություններն այնքան էին սրվել, որ դա համատեղ այլեւս չէր կարող կատարվել: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը շատ մեծ դժկամությամբ էր ընդհանրապես գնացել 1984 թ. համատեղ աշխատանքային խմբի ստեղծմանը, որովհետեւ չէր ցանկանում իրականացնել 1969 թ. որոշված սահմանի սահմանագծումը: Ադրբեջանը մինչեւ 1984 թվականը, ՀԽՍՀ կառավարության հաշվարկներով, ապօրինի կերպով օգտագործում էր 14 450 հա հայկական տարածք: Միայն 1984 թ. Քյամառլու գյուղում Մովսիսյանի հետ կապված սկանդալային միջադեպից հետո Ադրբեջանը, խորհրդային կենտրոնի ճնշման տակ, ստիպված եղավ համաձայնել սահմանագծմանը: Ընդհանրապես զավեշտալի է, որ հենց Հայաստանի կառավարությունն է մտացածին փաստարկներ հորինում՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաեւ սահմանագծման ամբողջ գործընթացը, բացառությամբ Սեւ լճի մոտ չտեղադրված 3 սահմանային նշաններից։ Եթե 1976 թ․ քարտեզը միայն քարտեզ էր, թուղթ, ապա 1988 թ․ թուղթը վերածվել էր տեղադրված սահմանային նշանների։ Սահմանի գրաֆիկական ուրվագծի փոխադրումը 1: 25000 տեղագրական քարտեզի վրա ընդամենը տեխնիկական խնդիր էր եւ առավելագույնը մի քանի օրում լուծելու խնդիր։ Չէ՞ որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությանը կից բոլոր 182 սխեմաները, ինչպես արդեն նշեցի, պատճենվել էին 1:25000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից։ Քարտեզներ կազմելու ամբողջ նպատակը հետագայում սահմանային գծի փոխադրումն է տեղանքում, ինչը 1988 թ․ արդեն կատարվել ավարտվել էր։ 

- Ստացվում է, որ 1976 եւ 1988 թթ․ քարտեզներից մեզ ձեռնտու էր վերջինը, բայց իշխանությունը, որ խոսում է սահմանների վերականգնման մասին, գնացել է Ադրբեջանին շահեկան ճանապարհով։ 

- Միանշանակ՝ 1988 թվականինը, քանի որ 1988 թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ էր բերել շուրջ 12 360 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդ որում, տարածքային փոխանակումների արդյունքում Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցել էր, մասնավորապես, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին եւ Իջեւանի շրջանի Սարիգյուղ, Վազաշեն եւ Դիտավան սովխոզներին: 1976 թ. քարտեզով Հայաստանի համար շահավետ այդ փոխանակումները, բնականաբար, արտացոլված չեն: 

- Այդ քարտեզներն ու փաստաթղթերը կա՞ն, պահպանվե՞լ են, ինչո՞ւ չեն հրապարակվում։ 

- Քարտեզները կան։ Ի վերջո, իշխանությունը, բազմաթիվ հարցումներից հետո, պատասխանեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ դրանք գտնվում են ԶՈՒ ԳՇ-ում, բայց դրանց համար, չգիտես ինչու, սահմանված է գաղտնիության բարձր ռեժիմ, այն դեպքում, երբ, ըստ իշխանության, այդ քարտեզներն իրավաբանական ուժ չունեն։ Այստեղից էլ պարզ երեւում է, թե ինչու իշխանությունները չեն ցանկանում դրանք հրապարակայնացնել։ Ակնհայտ է, որ 1988թ․ քարտեզները, ես ասում եմ՝ քարտեզները, որովհետեւ դրանք առանձին սխեմաներ են, որոնք, եթե միավորված լինեն, կդառնան մեկ միասնական քարտեզ, որի սահմանները շատ ավելի շահեկան են ՀՀ-ի համար, քան Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման գործընթացում հիմք ընդունված 1976-ի սովետական գլխավոր շտաբի քարտեզները։ Այնպես որ, այստեղ իրավիճակը շատ պարզ է ու հասկանալի՝ իշխանությունը թաքցնում է, որովհետեւ թաքցնելու բան ունի։

ՀԳ․ Հուլիսի 1-ին լրացավ սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների կանոնակարգի մշակման ժամկետը, որի հիման վրա պետք է իրականացվի հետագա սահմանազատումը: Մենք գրավոր հարցում էինք արել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ եւ ԱԳՆ: Մեր հարցմանը պատասխանելու փոխարեն, Գրիգորյանի գրասենյակը երեկ մի ոչինչ չասող հաղորդագրություն տարածեց. «2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»: Այս տեքստից երեւում է, որ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարվել` ժամկետ է խախտվել։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan